Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Ինչպիսի երեխաներ են ծնվում հղիության ժամանակ սթրեսի հետևանքով. 1in.am

Ինչպիսի երեխաներ են ծնվում հղիության ժամանակ սթրեսի հետևանքով. 1in.am

Ավստրալացի գիտնականները հետևել են հղի կանանց և պարզել, որ այդ շրջանում սթրեսներն անհետ չեն կորում փոքրիկների համար: Այս մասին հայտնում է woman-talk.com-ը: 1-2 ուժեղ սթրեսը զգալիորեն չեն վնասի ապագա երեխայի հոգեկան առողջությունը, իսկ եթե դրանք լինեն 3 և ավելի, ամենայն հավանականությամբ, կհանգեցնեն ապագա երեխայի վարքային խնդիրների առաջացման:

Երեխաները, ում մայրերը հղի ժամանակ հաճախ են սթրես տարել, լինում են ավելի չլսող, հակված ուշադրության և հիպերակտիվության դեֆիցիտի համախտանիշի և վարքի հետ կապված խնդիրների:

Միաժամանակ, հղիության ժամկետը դեր չի խաղում. ուժեղ սթրեսն անցանկալի է յուրաքանչյուր եռամսյակում:

Այսպիսի եզրակացությունների է հանգեցրել 3000 հղի կնոջ հետազոտությունը: Բժիշկները հավաքել են նրանց մասին բոլոր տվյալները, այդ թվում՝ ապրումների և սթրեսների մասին տեղեկություններ:

Բարգավաճ Ավստրալիայում կանանց բաժինը, ովքեր հղի ժամանակ ապրել են 2 և ավելի սթրես, կազմել է 37,2%, իսկ նրանց թիվը, ովքեր ապրել են 6 և ավելի ուժեղ սթրես` 7,6%:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. www.rastut-goda.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ