Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Նոր թեստը մի քանի վայրկյանում ցույց կտա պրեէկլամպսիայի զարգացումը. news.am

Նոր թեստը մի քանի վայրկյանում ցույց կտա պրեէկլամպսիայի զարգացումը. news.am

Օհայոյի համալսարանին կից Վեքսների բուժկենտրոնի գիտնականները նոր թեստ են մշակել հղի կանանց մոտ պրեէկլամպսիայի՝ հղիության վտանգավոր բարդացման զարգացման հավանականությունը որոշելու համար:

Թեստը, որը ստեղծել են մի խումբ գիտնականներ՝ Կարա Ռուդի ղեկավարությամբ, բացահայտում է սխալ մակարդված սպիտակուցները, որոնց ներկայությունը մեզի մեջ պրեէկլամպսիայի ախտանիշների դրսեւորումից շատ առաջ հուշում է այդ բարդության զարգացման բարձր հավանականության մասին: Թեստն անցկացնելը շատ հեշտ է ու շատ ժամանակ չի խլում:

Թեստն արդեն փորձարկվել է 346 հղի կանանց մոտ: Թեստի համար նրանց մոտ կատարել են մեզի եւ մի շարք կենսաքիմիական հետազոտություններ, որոնց արդյունքները ցույց են տվել պրեէկլամպսիայի զարգացման հավանականությունը:

Պրեէկլամպսիան բացահայտվել է փորձին մասնակցող կանանց 89 տոկոսի մոտ: Նրանց 79 տոկոսի մոտ պրեէկլամպսիայի զարգացման պատճառով բժիշկները ստիպված են եղել ժամկետից շուտ արհեստական ծննդաբերություն իրականացնել: Թեստի ճշգրտությունը կազմել է 86 տոկոս՝ այն օգնել է արագ ու բավականին ճշգրիտ կանխատեսել պրեէկլամպսիայի առաջացման հավանականությունը:

Պրեէկլամպսիա ախտորոշվում է հղիների մոտավորապես 5-8 տոկոսի մոտ՝ այն զարգանում է հղիության վերջին փուլերում եւ կարող է ծանր հետեւանքներ ունենալ թե՛ մոր, թե՛ պտղի համար: Հենց պրեէկլամպսիան է մայրական մահերի 18 տոկոսի պատճառը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. accome.clan.su
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ