Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Դաշտանադադարի մոտեցումը ծանրացնում է միգրենի նոպաները. news.am

Դաշտանադադարի մոտեցումը ծանրացնում է միգրենի նոպաները. news.am

Դաշտանադադարի մոտեցմանը զուգահեռ` կանանց մոտ ավելի հաճախակի են ի հայտ գալիս և ուժեղանում միգրենի նոպաները, պնդում են Headache: The Journal of Head and Face Pain ամսագրում հրապարակված հետազոտության հեղինակները:

«Կանայք բժիշկներին բողոքում են, որ գլխացավերը ծանրանում են դաշտանադադարի մոտեցմանը զուգահեռ: Այժմ մենք ունենք դրա բացատրությունը», - ասել է Ցինցինատիի համալսարանի Նյարդագիտական ինստիտուտի հետազոտության հեղինակներից պրոֆեսոր Վինսենթ Մարտինը:

«Դաշտանադադարի ընթացքում կանանց այնպիսի հորմոնների հաշվեկշռի փոփոխությունը, ինչպիսիք են էսթրոգենն ու պրոգեսթերոնը, կարող է գլխացավեր առաջ բերել, որոնք կհաճախանան այդ ժամանակահատվածի ընթացքում»,– բացատրել է Ռիչարդ Լիպտոնը (Մոնտեֆիորեի Գլխացավի կենտրոնից եւ Բժշկության Ալբերտ Էյնշտեյն քոլեջից):

Հետազոտողների խումբը հետեւել է 35-65 տարեկան 3664 կնոջ, ովքեր դաշտանադադարի ընթացքում տառապել են միգրենից: Կանանց առաջարկել են մատնանշել գլխացավերի հաճախությունը, ինչպես նաեւ` դաշտանային ցիկլերի բնութագիրը: 

Գիտնականները նկատել են, որ գլխացավերը հաճախ ի հայտ են գալիս նախադաշտանադադարի վերջին փուլում, երբ նվազում է էսթրոգեն հորմոնի մակարդակը: Այն կանայք, ովքեր մասնակցել են հետազոտությանը, հայտնել են, որ դաշտանադադարի ընթացքում իրենց մոտ միգրենի հաճախությունն ավելացել է 76 տոկոսով:

Սակայն հորմոնային փոփոխությունները դաշտանադադարի ընթացքում գլխացավերի ծանրացման միակ պատճառը չեն: Տարիքի հետ շատ կանանց մոտ հոդերում եւ թիկունքում ցավեր են ի հայտ գալիս, եւ ցավազրկողների չափազանց շատ օգտագործումն, իր հերթին, կարող է գլխացավի հանգեցնել:

Շատ մասնագետների կարծիքով, հորմոնափոխարինիչ թերապիան կարող է կանանց օգնել` հաղթահարելու ո՛չ միայն գլխացավը, այլեւ մի շարք այլ խնդիրներ, որոնք ի հայտ են գալիս դաշտանադադարի ընթացքում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. www.eurolab.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ