Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Գիտնականները ծննդաբերության ցավերի թեթեւացման համար քթի ցողացիր են մշակել. news.am

Գիտնականները ծննդաբերության ցավերի թեթեւացման համար քթի ցողացիր են մշակել. news.am

Հարավային Ավստրալիայի համալսարանից բժիշկ Ջուլի Ֆլիթը քթի քթի ցողացիր է մշակել, որը կօգնի հաղթահարել ցավը ծննդաբերության ընթացքում: Համալսարանը նրան արդեն 25,000 դոլարի դրամաշնորհ է տրամադրել, որպեսզի նա այս տարի եւս շարունակի հետազոտությունը:

Այդ միջոցի հիմքում ցավազրկող ֆենտանիլն է, որը ոչ պակաս արդյունավետ է, քան պետիդինի ներարկումները, որը ծննդաբերության ընթացքում հաճախ օգտագործվում է որպես ցավազրկող միջոց: Թքի ցողացիրի ստեղծման հեղինակի կարծիքով այն անհամեմատ ավելի հարմարավետ է, քան ներարկումները եւ ավելի արագ է գործում:

Նոր միջոցն արդեն փորձարկվել է ավստրալիական կլինիկաներից մեկի հիվանդների վրա: Միջոցը փորձած կանանց մոտավորապես 80%-ը տեղեկացրել է, որ կհամաձայներ եւս մեկ անգամ օգտագործել դա: Հիվանդները տեղեկացրել են, որ ցողացիրի օգտագործումից հետո անհամեմատ ավելի քիչ են սրտխառնուք  զգացել, իսկ վերականգնումն ընթացել է ավելի արագ, քան այլ դեղերի ներարկման դեպքում: Ավելին, նրանք կարող էին ինքնուրույն օգտագործել ցողացիրը` մանկաբարձի հսկողության ներքո:

Գիտնականները համարում են, որ նոր ցավազրկող միջոցը կարող է օգտագործվել էպիդուրալ անզգայացման փոխարեն, որն անհամեմատ բարդ է եւ կարող է լուրջ կողմնակի ազդեցություններ ունենալ: Ցողացիրի արժեքը չի գերազանցի 50 ԱՄՆ դոլարը:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ