Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Հղիության ընթացքում պրեէկլամպսիայի ռիսկի ի հայտ բերման նպատակով արյան հետազոտություն է մշակվել. news.am

Հղիության ընթացքում պրեէկլամպսիայի ռիսկի ի հայտ բերման նպատակով արյան հետազոտություն է մշակվել. news.am

Ավստրիայում Campus Charité Mitte-ի գիտնականները արյան հետազոտության մեթոդ են մշակել, որը թույլ է տալիս ի հայտ բերել պրեէկլամպսիայի զարգացման ռիսկի խմբի կանանց: Պրեէկլամպսիան հղիության ընթացքում վտանգավոր խանգարում է, որի ընթացքում կնոջ մոտ բարձր զարկերակային ճնշում է զարգանում, իսկ մեզում աճում է սպիտակուցների մակարդակը:  Շատ հաճախ պրեէկլամպսիան չի ախտորոշվում մինչեւ այն պահը, երբ արդեն չափազանց ուշ է եւ ոչինչ չի կարելի անել: Դա կապված է նրա հետ, որ խանգարումը զարգանում է առանց ախտանիշների: 

Ավստրիացի գիտնականների մշակած հետազոտության եղանակը որոշում է sFlt-1 եւ PlGF սպիտակուցների միջեւ հարաբերակցությունը, որոնք արտադրվում են ընկերքի կողմից եւ հղիների արյան շրջանառության մեջ են հայտնվում:  

Այդ սպիտակուցները կարեւոր դեր են խաղում գործընթացի խանգարման զարգացման գործում: Եթե տվյալ հարաբերակցությունը 38-ից ցածր է, ապա պրեէկլամպսիայի զարգացման հավանականությունը մոտավորապես 100% է կազմում, ինչպես ցույց են տվել այդ հետազոտության արդյունավետ արդյունքները, որին 1 273 հղի էր մասնակցել: 38-ից բարձր հարաբերակցությունը պրեէկլամպսիայի հավանականությունը նվազեցնում է մինչեւ 36,7 տոկոս, ինչը դրական ցուցանիշ է:

Բացի այդ, տվյալ թեստը մինչեւ 65,5 տոկոս ճշգրտությամբ կանխատեսում է հաջորդ 4 շաբաթվա ընթացքում մոր եւ պտղի մոտ բարդությունների ռիսկը: Ըստ հետազոտության արդյունքերի, այն արդյունավետ է նույնիսկ որեւէ ախտանիշի բացակայության պայմաններում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. ginekologiyainfo.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ