Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Տարեց հիվանդները կրծքի քաղցկեղը երիտասարդներից վատ չեն հաղթահարում. գիտնականներ. news.am

Տարեց հիվանդները կրծքի քաղցկեղը երիտասարդներից վատ չեն հաղթահարում. գիտնականներ. news.am

Կրծքի քաղցկեղ ունեցող տարեց հիվանդները հիվանդությունն անհամեմատ ավելի լավ են հաղթահարվում, քան ընդունված է համարել, իսկ ապրելիության ցուցանիշները նրանց մոտ ավելի բարձր են, քան կանխատեսում է հանրահայտ առցանց ծրագիրը, որով հաշվում են ողջ մնալու շանսերը: Այդ մասին տեղեկացնում են Duke Cancer Institute-ի գիտնականները:

70-ն անց կանայք շատ լավ են հաղթահարում կրծքի ինվազիվ քաղցկեղը, նույնիսկ եթե տարիքի հետ կապված այլ խնդիրներ ունեն, պնդում են գիտնականները: Այդ հիվանդները լավ են տանում կրծքի քաղցկեղի այնպիսի ագրեսիվ բուժումը, ինչպիսին քիմիաթերապիան է: 

«Որոշում կայացնելով, թե արդյո՞ք պետք է տարեց կանանց դեպքում պոտենցիալ տոքսիկ կանխարգելիչ քիմիաթերապիա կիրառել, թե՝ ոչ, բժիշկները հաճախ երկմտում են, ասել է պրոֆեսոր Գրեթհեն Կիմմիկը, որը ներկայացրել է կրծքի քաղցկեղի վերաբերյալ հետազոտության արդյունքները Սան Անտոնիոյում կազմակերպված գիտաժողովին: Մեր մոդելը, որը մշակել ենք առկա տեղեկությունների հիման վրա, օգնում է ավելի լավ հասկանալ, թե հիվանդները կկարողանա՞ն բավականաչափ երկար ապրել՝ այդ բուժումից օգուտ ստանալու համար»:

Կիմմիկն ու իր գործընկերները օգտվել են կրծքի քաղցկեղի բուժման հետ կապված երկու հետազոտությունների տեղեկություններից: Մեկին   65-ն անց կանայք են մասնակցել, որոնց մոտ համեմատել են կրծքի քաղցկեղի կրկնության կանխարգելման նպատակով քիմիաթերապիայի երկու ռեժիմ, իսկ մյուսում` ավելի երիտասարդ հիվանդներ:

Հետազոտողներին հետաքրքրում էր բոլոր կանանց երկու տարի ապրելու հնարավորությունը: Նրանք նաեւ հաշվի էին առնում կանանց տարիքը եւ ամենօրյա գործառույթներ իրականացնելու, ինչպես օրինակ` լոգանք ընդունելու, խանութ գնալու կարողությունը: Պարզվել է, որ այն կանանց մոտ, ովքեր պահպանել էին գրեթե սովորական շարժունակությունը, եւս երկու տարի ապրելու հավանականությունը  95 տոկոս էր:

Հետաքրքիր է նաեւ, որ   ePrognosis հանրահայտ ծրագրի համաձայն, քիչ շարժունակ  հիվանդների մոտ երկու տարի ապրելու շանսերը 64 տոկոս են, սակայն իրականում 81 տոկոսից պակաս չեն:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. healthvesti.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ