Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Գիտնականները բեղմնավորման հեղափոխական միջոց են հայտնաբերել. news.am

Գիտնականները բեղմնավորման հեղափոխական միջոց են հայտնաբերել. news.am

Բեղմնավորման նոր մեթոդը, որը հայտնաբերել են գիտնականները, իսկական հեղափոխություն կլինի արտամարմնային բեղմնավորման ոլորտում ու կարող է վերջ տալ «սրվակային երեխաների» դարաշրջանին: Նոր սարքի օգնությամբ բեղմնավորումը կատարվելու է ոչ թե լաբորատորիայում, այլ կնոջ մարմնի ներսում:

Արդիականացված բուժակարգը նախատեսում է, որ մարմնի մեջ պետք է մտցվի սովորական լուցկուց ոչ մեծ մի սարք: Այդ սարքի ներսում սերմնաբջիջի ու ձվաբջիջի խառնուրդն է: 24 ժամ հետո սարքը հեռացվում է, որպեսզի բժիշկները կարողանան գնահատել, թե ստացված սաղմերից որն է բավականաչափ առողջ իմպլանտացիայի ու հաջող հղիության համար:

Բուժակարգն անցավ է համարվում ու անցկացվում է առանց ցավազրկման: Ընդ որում, պարտադիր չէ, որ զույգն անընդհատ պոլիկլինիկայում լինի: Նրանք կարող են տուն վերադառնալ, ու մինչդեռ իրենց ամենօրյա գործերով կզբաղվեն, կնոջ օրգանիզմում կկատարվի բեղմնավորում:

«Տվյալ տեխնիկայի առավելությունն այն է, որ սաղմը գտնվում է այն նույն իրավիճակումկ, ինչ սովորական հղիության ժամանակ: Ընդ որում մենք այն պահպանում ենք արհեստական լաբորատորիայի ազդեցությունից, ինչն անցանկալի է զարգացման զգայուն փուլում: Բոլորիս էլ հայտնի է, որ արտամարմնային բեղմնավորման բուժակարգով ծնված երեխաները մի քիչ տարբերվում են մյուսներից ՝ նրանք քաշը զգալիորեն ավելի քիչ է: Եվ, չնայած դա չի անդրադառնում մանկական մահացության վրա, բայց հետագա առողջության վրա դա, այնուամենայնիվ, կանդրադառնա»,- պատմել է Սաութհեմփթոնի համալսարանի մանկաբարձության ու գինեկոլոգիայի պրոֆեսոր, բժիշկ Նիկոլայ Մաքլոնը:

Ընտանիքի պլանավորման ոլորտի առաջադեմ մասնագետները վստահ են, որ բեղմնավորման նկատմամբ նման մոտեցումը կանանց համար կարեւոր է նախեւառաջ հոգեբանական տեսակետից, քանի որ դա կենսաբանական մասնակցության ավելի մեծ աստիճան է ապահովում բեղմնավորման գործում:

Բրիտանացի գիտնականների մշակումը առաջիկա մի քանի շաբաթներին կառաջարկվի բեղմնավորման հարցում խնդիրներ ունեցող ընտանեկան զույգերին:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ