Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Քաղցկեղի ամերիկյան ընկերակցությունը փոփոխել է կրծքի քաղցկեղի սքրինինգի հանձնարարականները. news.am

Քաղցկեղի ամերիկյան ընկերակցությունը փոփոխել է կրծքի քաղցկեղի սքրինինգի հանձնարարականները. news.am

Քաղցկեղի ամերիկյան ընկերությունը (American Cancer Society) փոփոխել է կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգի վերաբերյալ իր հանձնարարականները. նոր տվյալների համաձայն, որոնք հիմնված են բազմաթիվ գիտական հետազոտությունների վրա, 45-54 տարեկան կանայք յուրաքանյուր տարի պետք է մամոգրաֆիկ պարտադիր հետազոտություն անցնեն, իսկ 55 տարին լրանալուց հետո՝ երկու տարին մեկ անգամ:

Մասնագետները նաեւ պնդում են, որ 40-44 տարեկան կանայք եւս, անհրաժեշտության դեպքում, պետք է մամոգրաֆիկ հետազոտություն անցնեն: Իսկ այս հետազոտությունը կարելի է շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ կինն իրեն լավ է զգում եւ նրա հետագա կյանքի ակնկալելի տեւողությունը  10 եւ ավելի տարի է: Իսկ ամենամյա բժշկական այցի ընթացքում կուրծքը ձեռքով հետազոտելն այլեւս անհրաժեշտություն չի համարվում:

Արժե նշել, որ վերոհիշյալ հանձնարարականները, որոնք հրապարակվել են  Journal of the American Medical Association ամսագրում, վերաբերում են սոսկ այն կանանց, ովքեր կրծքագեղձի քաղցկեղի զարգացման միջին ռիսկի են ենթակա, այսինքն որոնք.   

  • ընտանիքում կրծքի կամ շագանակագեղձի քաղցկեղի դեպքեր չեն ունեցել,
  • BRCA1 եւ BRCA2 տեսակի գենետիկ մուտացիաներ չունեն,
  • 10-30 տարեկանում չեն ճառագայթահարել կրծքավանդակը:


Ինչպես նշել է բժիշկ Լաուրա Շեպարդոնը Քլիվլենդի հիվանդանոցից, բոլոր հետազոտությունները ցույց են տալիս, որ կանոնավոր մամոգրաֆիկ հետազոտությունները նվազեցնում են կրծքի քաղցկեղից մահացության վտանգը. դրա վերաբերյալ ոչ-ոք կասկած չուներ: Սակայն որոշակի տարաձայնություններ կան այն հարցի վերաբերյալ, թե որքան հաճախ է պետք նման հետազոտություններ անցկացնել, եթե կնոջ մոտ նման քաղցկեղի զարգացման ռիսկն այնքան էլ բարձր չէ:  Նրա խոսքով, այսօր կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգի վերաբերյալ շատ տարբեր հանձնարարականներ կան եւ կարելի է խճճվել դրանցում: Այդ պատճառով էլ շատ կարեւոր է, որ կինը ճիշտ հասկանա ո՛չ միայն այս հիվանդության վտանգի գործոնները, այլեւ մամոգրաֆիայի առավելությունները, ռիսկերը եւ սահմանափակումները:

Մասնագետների կարծիքով մամոգրաֆիայի հիմնական խնդիրը կեղծ դրական արդյունքներն են: Երբ լուսանկարում գոյացություն է երեւում, բայց բիոփսիան ցույց է տալիս, որ դա քաղցկեղ չէ: Ամեն տարի շատ կանայք բախվում են նման իրավիճակի, եւ դա շատ մտահոգությունների եւ անհանգստությունների պատճառ է դառնում: Մյուս կողմից, շատերը կարծում են, որ ավելի լավ է դա, քան բաց թողնել քաղցկեղի զարգացման սկիզբը:

Քլիվլենդի հիվանդանոցի մասնագետների կարծիքով, մամոգրաֆիկ հետազոտություն պետք է սկսել 40 տարեկանից եւ ամեն տարի կրկնել: Առաջին մամոգրաֆիան պետք է կատարել մինչեւ 40 տարեկանը, եթե կինը ռիսկային խմբում է, այսինքն.

  • արդեն բախվել է կաթնագեղձի քաղցկեղի հետ,
  • քաղցկեղին կանխատրամադրող գենետիկ մուտացիաներ ունի,
  • 10-30 տարեկանում արդեն կրծքավանդակի ճառագայթման առիթ է ունեցել:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ