Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Բրիտանացի գիտնականներն ասել են` որ սեզոնին ծնված մարդիկ են ամենաառողջն ու ամենաբարձրահասակը. tert.am

Բրիտանացի գիտնականներն ասել են` որ սեզոնին ծնված մարդիկ են ամենաառողջն ու ամենաբարձրահասակը. tert.am

Ամռան ամիսներին ծնված մարդիկ առողջ մեծանալու ավելի շատ շանսեր ունեն, քան մյուս սեզոններին ծնվածները: «Գազետա»-ի փոխանցմամբ, նման բացահայտում են արել գիտնականները:

Heliyon գիտական հանդեսում տպագրված հետազոտությունն իրականացրել են բրիտանացի գիտնականները, դրանց մասնակցել է մոտ կես միլիոն մարդ:

Ամռանը ծնված մարդկանց առողջության գործոնը գիտնականները բացատրել են նրանով, որ հունիս, հուլիս, օգոստոս ամիսներին ծնված երեխաները ավելի ծանր քաշ են ունենում և ավելի բարձր հասակ են առնում: Աղջիկների դեպքում կարևորվել է այն, որ նրանց սեռահասունացումը ավելի ուշ է վրա հասնում, ինչը ևս լավ առողջության ցուցիչ է համարվում:

Առողջությունը պայմանավորված է նաև նրանով, թե շրջակա միջվայրն ինչ ազդեցություն է ունենում պտղի ձևավորման վրա հղիության վերջին ամիսներին: Առողջության երաշխիք է համարվում արևի լույսի այն քանակը, որը երեխայի մայրը կարողանում է ստանալ հղիության վերջին շաբաթներին:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ