Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Գարեջուրը պաշտպանում է կնոջը սրտի նոպայից. գիտնականներ. 1in.am

Գարեջուրը պաշտպանում է կնոջը սրտի նոպայից. գիտնականներ. 1in.am

Չափավոր քանակությամբ գարեջուրը և որոշ այլ ալկոհոլային խմիչքներ կարող են կանխել կանանց սրտային հիվանդությունները: MED Daily պորտալի հաղորդմամբ՝ այսպիսի եզրակացության են եկել Գետեբորգի համալսարանի գիտնականները:

Դրան է նվիրվել 50 տարվա հետազոտությունը, որին մասնակցել է 1500 կամավոր կին:

Կանայք խոսել են գարեջուր, գինի և այլ ալկոհոլային խմիչքներ օգտագործելու հաճախականության մասին: Ուսումնասիրությունների 32 տարվա ընթացքում 185 կանայք ինֆարկտ են տարել, 162-ը՝ կաթված, 160 մասնակից հիվանդացել է շաքարային դիաբետով, 345-ին քաղցկեղ են ախտորոշել:

Մասնագետները պարզել են, որ ամսական երկու անգամից հաճախ սպիրտային խմիչք գործածող կանանց շրջանում 50%-ով բարձր է եղել ուռուցքային հիվանդությունից մահացության ռիսկը: Գիտնականները նաև պարզել են, որ այն մասնակիցների մոտ, որոնք հազվադեպ են գարեջուր խմել (շաբաթական 2 անգամից մինչև ամսական 2 անգամ), ինֆարկտի ռիսկը 30%-ով պակաս է եղել, քան նրանց մոտ, ովքեր չարաշահել են ալկոհոլը կամ, ընդհանրապես, երբեք չեն խմել:

Գիտնականները եզրակացրել են՝ գարեջրի չափավոր օգտագործումը կանանց պաշտպանում է սրտի նոպայից: Բայց մասնագետներն առայժմ կանանց խորհուրդ չեն տալիս տարվել այդ խմիչքով:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. zdravoe.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ