Լրահոս կանանց համար
Աճի հորմոնի ներարկումը տարեց կանանց պաշտպանում է կոտրվածքներից.
Աճի հորմոնի ներարկումներն օգնում են նվազեցնել կոտրվածքների քանակը օսթեոպորոզով հիվանդների մոտ: Այս ներարկումները հատկապես օգտակար են տարեց կանանց համար, համարում են շվեդ գիտնականները:
Շվեդական Sodra Alvsborgs Hospital-ի գիտնականները տասը տարվա ընթացքում հետազոտություն են իրականացրել. սա տարեց կանանց շրջանում այս թեմայով ամենածավալուն եւ ամենաերկարատեւ հետազոտությունն է: Դիտարկումների ժամանակահատվածում հորմոնների ներարկումները ընդհանուր առմամբ կրկնակի կրճատում էին կոտրվածքների թիվը, ինչը զգալի արդյունք է:
Նույնիսկ հորմոնների ներարկումները դադարեցնելուց մի քանի տարի անց այդ կանանց մոտ ոսկորների միներալային խտությունը դեռ լավ մակարդակի վրա էր պահպանվում, իսկ կոտրվածքների վտանգը՝ նվազում: Ընդհանուր առմամբ, ներարկումների ժամանակաշրջանը կազմել է 18 ամիս, որից հետո կանանց առողջությանը հետեւում էին եւս մի քանի տարի:
Պլացեբո ստացածների խմբում նման էֆֆեկտ չէր նկատվում: Օսթեոպորոզը ոսկորների անշեղորեն զարգացող պաթոլոգիական հիվանդություն է, որի պատճառով ոսկորները փխրուն են դառնում, ինչն էլ իր հերթին բարձրացնում է կոտրվածքների սպառնալիքը: Օսթեոպորոզի վտանգը հատկապես մեծ է այն կանանց շրջանում, ովքեր մտել են դաշտանադադարի շրջան, քանի որ այդ ժամանակ բնական հորմոնների մակարդակը զգալիորեն նվազում է: Վիճակագրությամբ ՝ կանայք տղամարդկանցից երեք անգամ ավելի հաճախ են բախվում ՝ օսթեոպորոզի հետեւանքով առաջացած կոտրվածքների հետ:
01.09.2015
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
28.05.2025 Fatal error: Uncaught Error: Call to a member function bind_param() on bool in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230) : eval()'d code:1 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230): eval() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(727): TableManager->querySelectField() #2 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(747): TableManager->doSelect() #3 /home/med-practic.com/public_html/includes/include_view_article_list.php(50): TableManager->doSelectOne() #4 /home/med-practic.com/public_html/includes/include_article_same.php(14): view_article_list() #5 /home/med-practic.com/public_html/article_more.php(121): require_once('/home/med-pract...') #6 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230) : eval()'d code on line 1















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ