Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Կանայք տղամարդկանց կոլեկտիվում տառապում են քրոնիկ սթրեսով. գիտնականներ. 1in.am

Կանայք տղամարդկանց կոլեկտիվում տառապում են քրոնիկ սթրեսով. գիտնականներ. 1in.am

Ինդիանայի համալսարանի գիտնականները պարզել են, որ տղամարդկանց կոլեկտիվում աշխատող կանանց համար շատ դժվար է: Այս մասին հայտնում է informing.ru-ն: Մասնագետները չափել են կորտիզոլի (սթրեսի հորմոն) մակարդակը կանանց շրջանում, ովքեր աշխատել են կոլեկտիվներում, որտեղ 85%-ը տղամարդ են եղել:

Պարզվել է՝ կանանց դեպքում գործընկեր տղամարդկանց շրջապատում օրվա ընթացքում մեծապես փոխվել է սթրեսի հորմոնի մակարդակը, ինչը շատ հիվանդությունների առաջացման պատճառ է:

Մասնագետները նշում են, որ աշխատելով տղամարդկանց շրջապատում՝ կինը սթրես է տանում ինչպես գործընկերների չափազանց մեծ ուշադրությունից, այնպես էլ նրանից, որ իրեն պարզապես չեն նկատում: Կանայք սոցիալական մեկուսացում են զգում, նաև գիտակցում են կարիերայում առաջ գնալու անհնարինությունը:

Այդ ամենը մեծաթիվ սթրեսների պատճառ է, որոնք ժամանակի հետ դառնում են քրոնիկ և հանգեցնում են մի շարք հիվանդությունների:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. direct-press.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ