Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Հակաբեղմնավորիչ հաբերը կանխում են արգանդի քաղցկեղը. 1in.am

Հակաբեղմնավորիչ հաբերը կանխում են արգանդի քաղցկեղը. 1in.am

Հակաբեղմնավորիչ հաբերը վերջին 10 տարում օգնել են կանխելու արգանդի քաղցկեղի զարգացման 200 հազար դեպք, հայտնում է bbc.com-ն: Այդ մասին վկայում են Օքսֆորդի համալսարանի գիտնականների հետազոտության տվյալները:

Գիտնականները եկել են այն եզրակացության, որ եթե կինն ընդունում է հակաբեղմնավորիչ հաբեր, ապա նրա մոտ յուրաքանչյուր 5 տարում արգանդի քաղցկեղի ռիսկը նվազում է 25%-ով, և որքան երկար է կինն ընդունում այդ հաբերը, այնքան նա ավելի պաշտպանված է դառնում այդ հիվանդությունից:

Փորձագետների կարծիքով, հաբի պաշտպանական ֆունկցիան, ինչը պարունակում է նաև կանացի հորմոն՝ էսթրոգեն, շարունակվում է նաև այն ժամանակ, երբ կինը դադարում է այն ընդունելուց: Պրոֆեսոր Վալերի Բերալի կարծիքով, 70-ամյա կանայք, ովքեր երիտասարդ տարիքում օգտագործել են հակաբեղմնավորիչ հաբեր, նախկինի պես պաշտպանված են:

Սակայն դժվար է միանշանակ դրական գնահատել հակաբեղմնավորիչների ազդեցությունն օրգանիզմի վրա` երկարատև և կարճատև տարբեր կողմնակի ազդեցությունների պատճառով: Օրինակ՝ հակաբեղմնավորիչ հաբերը բարձրացնում են թրոմբի, երիտասարդ կանանց ուղեղի և սրտի կաթվածներ ստանալու, արգանդի վզիկի և կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկերը: Ուստի մինչև հակաբեղմնավորիչ հաբեր ընդունելու որոշումը կանանց խորհուրդ է տրվում խորհրդակցել մասնագետի հետ:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. www.netmioma.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ