Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Ինչպես կարելի է կնոջ արտաքինով իմանալ նրա պտղաբերության մասին. 1in.am

Ինչպես կարելի է կնոջ արտաքինով իմանալ նրա պտղաբերության մասին. 1in.am

Բրիտանացի գիտնականների խումբը՝ Սանտ Էնդրյուսի և Էդինբուրգի համալսարաններից, հայտնում է, որ կնոջ գրավչության հիմքը էսթրոգեն հորմոնն է: Գիտնականների ուսումնասիրությունը հրապարակված է Proceedings of the Royal Society ամսագրում:

Հետազոտության շրջանակներում գիտնականները լուսանկարել են 18-24 տարեկան 56 կնոջ՝ կատարելով մեզի հետազոտություն, դաշտանային ցիկլի նույն շրջանում էսթրոգենի մակարդակը որոշելու: Նրանց լուսանկարները ցույց են տվել 15 կնոջից և 14 տղամարդուց բաղկացած կամավորների խմբի, որոնք պետք է գնահատեին նրանց գրավչությունը, կանացիություն ու առողջությունը:

Հարցման արդյունքները՝ համեմատելով լուսանկարված աղջիկների էսթրոգենի մակարդակի հետ, գիտնականները եզրակացրել են, որ որքան շատ է կնոջ օրգանիզմում էսթրոգենը, այնքան ավելի գրավիչ ու նկատելի է նա շրջապատի համար:

«Կնոջ դեմքը նշաններ ունի, որոնք տեղեկություն են պարունակում առողջության և պտղաբերության վերաբերյալ, ինչի մասին վկայում է էսթրոգենի մակարդակը,- ասում է հետազոտության հեղինակ հոգեբան Միրիամ Լոու Սմիթը:- Այդ նշանները տղամարդիկ օգտագործում են, երբ նրանք զուգընկերուհի են ընտրում»:

Նրա խոսքով՝ կնոջ գրավչության մասին խոսում են մեծ աչքերը, բարձր ճակատը, փոքր կզակը և մեծ շուրթերը, սակայն ժամանակակից կոսմետիկան փակում է տեղեկության զգալի մասը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. www.pfbd.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ