Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Կրծքագեղձի կոշտացումը քաղցկեղի միակ ախտանիշը չէ. med.news.am

Կրծքագեղձի կոշտացումը քաղցկեղի միակ ախտանիշը չէ. med.news.am

 Տարեց կանանց մեծ մասը, ովքեր գտնվում են կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկի խմբում, ոչինչ չգիտի այս հիվանդության ախտանիշների մասին: Մեծ Բրիտանիայի գիտնականները պարզել են, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների կեսը բացի կրծքգեղձի կոշտացումից, ոչինչ չգիտի քաղցկեղի այլ ախտանիշների մասին:

Հատկանշական է, որ քաղցկեղ ունեցող կանանց երրորդ մասը բարձր տարիքային խմբում են (70-անց): Սակայն, չգիտես ինչու, հենց այդ տարիքի կանայք են մնացածներից ուշ դիմում բժշկի, երբ իրենց մոտ քաղցկեղի ախտանիշներ են նկատում: Դա կապված է այն հանգամանքի հետ, որ շատ կանայք պարզապես լուրջ չեն ընդունում այդ ախտանիշները, իսկ մյուսներն ամաչում են պատմել դրանց մասին:

Այնինչ այս հիվանդության ժամանակին ախտորոշումը շատ ավելի հավանական է դարձնում ապաքինումը: 70-անց կանանց ապաքինման ցուցանիշները կազմում են 93 տոկոս, եթե հիվանդությունը ժամանակին է ախտորոշվել: Սակայն այս ցուցանիշը նվազում է մինչև 13 տոկոս, եթե հիվանդությունն ախտորոշվում է մետաստազների փուլում:

Կրծքագեղձի քաղցկեղի ախտանիշներն են նաև կրծքի ձևի փոփոխությունը, դրա մաշկի փոփոխությունը: Բոլոր այս դեպքերում, եթե նույնիսկ պնդացումներ չկան, պետք է դիմել բժշկի: 40-անց կանանց նաև խորհուրդ է տրվում կանխարգելիչ մամոգրաֆիա կատարել:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. zdravotvet.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ