Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Հակադեպրեսանտները կանանց մոտ մեծապես ավելացնում են կոտրվածքներ ստանալու ռիսկը. 1in.am

Հակադեպրեսանտները կանանց մոտ մեծապես ավելացնում են կոտրվածքներ ստանալու ռիսկը. 1in.am

The Daily Mail-ի փոխանցմամբ՝ այն կանայք, ովքեր հակադեպրեսանտների օգնությամբ փորձում են ձերբազատվել դաշտանադադարի ախտանիշներից, 76 տոկոսով ավելի հաճախ են տառապում կոտրվածքներից, քան նրանք, ովքեր հակադեպրեսանտներ չեն ընդունում:

Դա պարզել են Բոսթոնի Հյուսիսարևելյան համալսարանի հետազոտողները: Նրանց հաղորդմամբ՝ ռիսկը պահպանվում է մի քանի տարի: Դաշտանադադարը հաճախ ուղեկցվում է դեպրեսիայով և տրամադրության փոփոխություններով, ինչի համար էլ շատ կանայք ընդունում են հակադեպրեսանտներ:

Հետազոտողները պարզել են, որ հակադեպրեսանտներ ընդունողների մոտ կոտրվածքներ ստանալու ռիսկը մեկ տարի անց բարձրացել է 76 տոկոսով, երկու տարի անց՝ 73 տոկոսով, իսկ բուժումը սկսելուց հինգ տարի անց՝ 67 տոկոսով: Հակադեպրեսանտները ոսկրերը դարձնում են փխրուն:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. medicalinsider.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ