Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Որն է կանանց սեքսուալ սառնության պատճառը. գիտնականներ. 1in.am

Որն է կանանց սեքսուալ սառնության պատճառը. գիտնականներ. 1in.am

Ամերիկացի գիտնականները պնդում են, որ կանանց սրտի աշխատանքի դիտարկումը կարող է կանխատեսել և դրանով իսկ օգնել նախազգուշացնելու սեռական ոլորտում առաջացող խնդիրների մասին:

Տեխասի համալսարանի գիտնականների թիմը՝ Ամալյա Սթենթոնի ղեկավարությամբ, որոշել է պարզել կանանց մոտ լիբիդոյի նվազման պատճառը և կապ հաստատել այդ խանգարման ու թույլ սեռի ընդհանուր ֆիզիկական վիճակի միջև:

Սրտի և նյարդային համակարգի միջև աշխատանքը գնահատելու համար մասնագետները հիմնականում գործածում են սրտի ռիթմի տատանումը գնահատող մեթոդը:

Կանանց սեքսուալ սառնության և սրտի ռիթմի տատանման պարամետրերի միջև կապը հաստատելու համար հոգեբանների անցկացրած փորձին մասնակցել են 18-39 տարեկան 72 կին:

Ըստ այդմ՝ այն մասնակիցների շրջանում, որոնց սրտի ռիթմի տատանումը միջինից ցածր է, առկա է սեռական դիսֆունկցիա: Բացի այդ, նման կանայք նաև բարդություններ են ունենում սեռական գրգռվածության հասնելիս:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. hvatit-bolet.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ