Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Լուսարձակող պահպանակը թույլ է տալիս բացահայտել սեռավարակները. med.news.am

Լուսարձակող պահպանակը թույլ է տալիս բացահայտել սեռավարակները. med.news.am

Մեծ Բրիտանիայի դպրոցականները բացառիկ պահպանակ են ստեղծել, որը սկսում է լույս արձակել, երբ մարդը որեւէ սեռավարակ ունի:  S.T.EYE անվանումը ստացած հատուկ բարակ շերտը, որով ծածկված է պահպանակը, թույլ է տալիս պարզել բակտերիաների ու վիրուսների առկայությունը, ինչից հետո պահպանակը որեւէ մի գույն է ստանում՝ կախված հիվանդության տեսակից:

Այսպես, պահպանակը դեղին գույն է ստանում հերպեսի պատճառով, կարմիր՝ պապիլոմավիրուսի պատճառով, եւ կապույտ՝ սիֆիլիսի դեպքում:

Այսպիսի պահպանակ ստեղծելու գաղափարը պատկանում է մի խումբ դպրոցականների՝ Լոնդոնից, ովքեր մասնակցել էին TeenTech  նախագծին: Չնայած նրան, որ նոր այս պահպանակը դեռեւս  մշակման փուլում է, արդեն իսկ մոտ ապագայում այն կարող է իրականություն դառնալ:

Պահպանակն արդեն իսկ մրցանակի է արժանացել որպես նորարարական առողջապահական պարագա:

Սկզբնաղբյուր. med.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ