Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

«Հասուն» մայրերն ավելի խելացի ու առողջ երեխաներ են ունենում. med.news.am

«Հասուն» մայրերն ավելի խելացի ու առողջ երեխաներ են ունենում. med.news.am

«Հասուն» կանայք ավելի հաճախ են խելացի ու առողջ երեխաներ ունենում, քան երիտասարդ մայրերը, պնդում է գիտնականների միջազգային խումբը: Պետք է, սակայն, նշել, որ «հասուն» են համարվում 26 տարեկանից բարձր կանայք:

Գիտնականների խոսքով՝  այս եզրահանգմանը գալուց առաջ նրանք հետազոտել են «հասուն» կանանցից ծնված մի քանի հազար երեխա: Հետազոտությունը տեւել է 20 տարի: Միայն վերջերս են գիտնականներն ավարտել տվյալների ուսումնասիությունն ու վերլուծությունը:

«Մենք հետեւել ենք 5 երկիր ներկայացնող ավելի քան 20 հազար մարդկանց՝ Գվատեմալայից, Բրազիլիայից, Ֆիլիպիններից, Հնդկաստանից, Հարավային Ամերիկայից: Արդյունքները չէին կարող չզարմացնել; Երիտասարդ մայրերի (19 տարեկան) երեխաների 30-40 տոկոսը ծնվելուց քաշի պակաս ունեին, այնինչ «հասուն» մայրերի երեխաների մոտ այս ցուցանիշը երկու անգամ պակաս էր», - նշում են գիտնականները:

Ինչով են պայմանավորված «հասուն» մայրերից ծնված երեխաների այս յուրահատկությունը, դեռեւս պետք է պարզել: Նախագծի հեղինակները կարծում են, որ այստեղ իր դերն է խաղում կանանց կրթվածության աստիճանն ու սոցիալական կարգավիճակը: Հավանաբար, ուշ մայրանալը որոշակի առավելություններ ունի: Այնպես որ, պատահական չէ, որ «հասուն» մայրերից ծնվածները դպրոցում ավելի բարձր առաջադիմությամբ են աչքի ընկնում:

Նշենք, որ, համարվում է, որ նախընտրելի է երեխա ունենալ 35-40 տարեկան հասակում, քանի որ դրանից հետո տարբեր գենետիկական դեֆեկտների հավանականությունը երեխաների մոտ աճում է:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. newsland.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ