Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Պե՞տք է արդյոք հղիները սահմանափակեն իրենց սննդակարգը. med.news.am

Պե՞տք է արդյոք հղիները սահմանափակեն իրենց սննդակարգը. med.news.am

Սահմանափակ սննդակարգն ու ֆիզիկական վարժությունները հղիության ընթացքում շատ ավելի օգտակար են, քան «երկուսի փոխարեն» ուտելը, զգուշացնում են բժիշկները: Ինչպես ցույց տվեց 11.144 կանանց շրջանում իրականացրած հետազոտությունը, ավելորդ քաշ ձեռք բերելու միտումները կասեցնելը օգտակար է ինչպես մոր, այնպես էլ երեխայի համար:

Իհարկե, գրեթե բոլոր կանայք գիրանում են հղիության ժամանակ, սակայն ավելորդ կիլոգրամները կարող են բարձր զարկերակային ճնշման ու դիաբետի պատճառ դառնալ, իսկ երեխան կարող է արդեն իսկ ավելորդ քաշով ծնվել: Բացի այդ՝ եթե նա շատ մեծ լինի, բնական ճանապարհով ծննդաբերելը շատ ավելի դժվար կլինի ու կեսարյան հատման անհրաժեշտություն ի հայտ կգա:

Այս հարցերին նվիրված 37 հետազոտությունների՝ Cochrane Library-ում լույս տեսած ամփոփումը ցույց է տալիս, որ այն կանայք, ովքեր իրենց թույլ չեն տալիս գիրանալ հղիության ընթացքում, հանգիստ հղիություն անցկացնելու շատ ավելի մեծ շանսեր ունեն:

Նախկինում իրականացրած հետազոտությունները ցույց են տվել, որ ճիշտ սնվելը եւ ֆիզիկական վարժությունները դրական են անդրադառնում հղիության ընթացքի վրա: Մասնավորապես, շատ կարեւոր է սահմանափակել շաքարի օգտագործումը:

Հետազոտության հեղինակները հույս են հայտնում, որ դրա արդյունքները կհրավիրեն ինչպես հղի կանանց, այնպես էլ բժիշկների ուշադրությունը՝ վերոնշյալ խնդիրների վրա:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. kudakrasivee.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ