Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Դաշտանադադարից հետո ավելորդ քաշ ունեցող կանանց մոտ ավելանում է կրծքագեղձի քաղցկեղի հավանականությունը. med.news.am

Դաշտանադադարից հետո ավելորդ քաշ ունեցող կանանց մոտ ավելանում է կրծքագեղձի քաղցկեղի հավանականությունը. med.news.am

Դաշտանադադարից հետո շատ ավելի դժվար է նիհարել, քան երիտասարդ տարիներին: Սակայն գիտնականները նշում են եւս մեկ հանգամանք, որի պատճառով անպայման պետք է ազատվել ավելորդ քաշից, եթե Դուք նույնիսկ 50-անց եք:  Բանն այն է, որ ավելորդ քաշ ունեցող կանանց մոտ դաշտանադադարից հետո աճում է կրծքագեղձի քաղկցեղի հավանականությունը՝ նորմալ քաշ ունեցող կանանց համեմատ:

Ինչպես հայտնում են Women’s Health Initiative-ի գիտնականները, նրանց անցկացրած կլինիկական հետազոտությունները ցույց տվեցին, որ ավելորդ քաշ ունեցող կանանց մոտ քաղցկեղը առավել ագրեսիվ է ու արագ աճող այն կանանց համեմատ, որոնց քաշը նորմայի սահմաններում է: Ավելորդ քաշ ունեցող կանանց մոտ քաղցկեղը կարող է տարածվել նաեւ ավիշների եւ այլ օրգանների վրա եւ ավելի դժվար է ենթարկվում բուժման:

Բժիշկ Մերիեն Նյեհաուզերը Fred Hutchison Cancer Research Center-ից ու գործընկերները հետազոտել են հետդաշտանադադարային փուլում գտնվող կանանց, չափել նրանց հասակը, քաշը եւ մարմնի զանգվածի ինդեքսը: Նույն կանայք հետազոտվել են 13 տարի անց եւ կրծքագեղձի քաղցկեղի 3388 ինվազիվ դեպք է արձանագրվել, ընդ որում, հիմնականում այն կանանց մոտ, ովքեր ճարպակալում կամ ավելորդ քաշ ունեին:

Գիտնականները նաեւ պարզել են հետեւյալը.

 

  • Ավելորդ քաշ ու ճարպակալում ունեցող կանանց մոտ կրծքագեղձի քաղկցեղի զարգացման հավանականությունը շատ ավելի բարձր է՝ այն կանանց համեմատ, որոնց քաշը նորմայի սահմանում է (մարմնի զանգվածի ինդեքս չի գերազանցում 25-ը):
  • Ճարպակալում ունեցող կանանց մոտ մարմնի զանգվածի 35 ինդեքսի դեպքում քաղցկեղի հավանականությունը 58 տոկոսով ավելի էր՝ նորմալ քաշ ունեցող կանանց համեմատ:
  • Առողջությանը վերաբերող կանխատեսումները ճարպակալում ունեցող մարդկանց մոտ շատ ավելի վատն են, քանի որ նրանց մոտ ուռուցքները, սովորաբար, ավելի մեծ չափերի են լինում, ախտահարվում են ավիշներն ու մնացած օրգանները:
  • Նորմալ քաշ ունեցող կանանց մոտ քաղցկեղի զարգացման հավանականությունը եւս աճում է, եթե նրանք 13 տարվա ընթացքում իրենց քաշի 5 տոկոսից ավելին էին հավաքում:
  • Հորմոնալ թերապիան ոչ մի կերպ չէր ազդում քաշի եւ կրծքագեղձի քաղցկեղի միջեւ կապի առկայության վրա:

 

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. zdorovieinfo.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ