Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Տոմատի հյութը կարող է մեղմել դաշտանադադարի ախտանիշները. med.news.am

Տոմատի հյութը կարող է մեղմել դաշտանադադարի ախտանիշները. med.news.am

Տոմատի հյութի մեկ բաժակը կարող է մեղմել դաշտանադադարի ախտանիշները, հայտնում են Tokyo Medical University հետազոտողները: Հետազոտության ընթացքում նրանք պարզել են, որ այն կանանց մոտ, ովքեր օրական 2 անգամ 200-ական մլ տոմատի հյութ են օգտագործել 8 շաբաթների ընթացքում, դաշտանադադարի ախտանիշները վառ արտահայտված չէին եւ ավելի քիչ անհանգստություն էին պատճառում: Ավելին՝ նրանց մոտ նաեւ նվազել է խոլեսթերինը, մեղմվել նաեւ տագնապայնությունը: Հետազոտությանը մասնակցել է 93 կին:

Ինչպես հաղորդում է Nutrition Journal ամսագիրը, որտեղ լույս էին տեսել հետազոտության արդյունքները, 8-րդ շաբաթվա ավարտին գրեթե բոլոր կանանց մոտ տագնապայնությունը եւ նյարդայնությունը մեղմվել են գրեթե երկու անգամ:

Բացի այդ՝ բոլոր այդ կանանց օրգանիզմը սկսել է ավելի շատ կալորիաներ յուրացնել հանգստի ժամանակ, իսկ ճարպերի քանակն արյան մեջ նվազել է:

Ավելի վաղ իրականացրած հետազոտությունները ցույց են տվել, որ տոմատի հյութի մեջ պարունակող քիմիական նյութերն ազդում են այնպես, ինչպես կանացի հորմոն էսթրոգենը: Հավանաբար, դրանով է բացատրվում այդ հյութի դրական ազդեցությունն օրգանիզմի վրա:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. amazingwoman.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ