Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

ԱՄՆ-ում հավանության են արժանացրել «կանանց վիագրայի» արտադրությունն ու վաճառքը. 1in.am

ԱՄՆ-ում հավանության են արժանացրել «կանանց վիագրայի» արտադրությունն ու վաճառքը. 1in.am

ԱՄՆ-ում փորձագիտական-խորհրդատվական հանձնաժողովը հավանության է արժանացրել ֆլիբանսերին դեղամիջոցի օգտագործումը, որը մեծացնում է կանանց սեքսուալ ցանկությունը և արդեն ստացել է «կանանց վիագրա» անվանումը: Այս մասին հայտնում է The Washington Post-ը:

Այդ հարցով քվեարկության ժամանակ ձայների մեծամասնությամբ հանձնաժողովի անդամները ԱՄՆ սննդամթերքների և դեղամիջոցների որակի սանիտարական վերահսկողության վարչությանը (FDA) խորհուրդ են տվել հաստատել ֆլիբանսերինի օգտագործման և այն շուկա դուրս բերելու հայտը:

Փորձագիտական հանձնաժողովի առաջ հանդես է եկել նաև դեղամիջոցն ընդունած մի քանի կին: Նրանք այն դրական են գնահատել:

Ներկայացվել է նաև վերջին փորձարկումների վիճակագրությունը: Մասնակիցներին 24 շաբաթ այդ դեղամիջոցից են տվել: Նրանց մոտավորապես 60%-ը կարծում է, որ դեղամիջոցն օգնել է:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. pomogaet.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ