Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Ալկոհոլն առավել վնասակար է հղիության առաջին վեց շաբաթներին. med.news.am

Ալկոհոլն առավել վնասակար է հղիության առաջին վեց շաբաթներին. med.news.am

Հելսինկիի համալսարանի գիտնականները պնդում են, որ ալկոհոլի ազդեցությամբ հղիության առաջին վեց ամիսներին պտղի մոտ կարող են անդառնալի փոփոխություններ ձեւավորվել:

Հղիության վաղ փուլում, երբ կանայք սովորաբար դեռ չգիտեն, որ երեխա են սպասում, ալկոհոլի ազդեցությունը կարող է պտղի ալկոհոլային համախտանիշ ձեւավորել, ինչպես նաեւ աճի դանդաղում ու հիպերակտիվություն: Այս գիտնականները եզրահանգումների են եկել մկների վրա իրականացրած փորձարկումների արդյունքում:

Մասնագետները պարզել են, որ ալկոհոլը փոխում է գեների գործառույթները սերնդների ուղեղում, եւ այս փոփոխություններն անդառնալի են:

 

Դրանք պահպանվում են ամբողջ կյանքի ընթացքում:

 

Հետազոտության ընթացքում հիմնական ուշադրությունը դարձնում էին հիպոկամպի՝ հիշողության եւ ուսանելու համար պատասխանատու ուղեղի կառուցվածքի վրա, որը զգայուն է ալկոհոլի նկատմամբ: Պարզվեց, որ ալկոհոլի ազդեցությունը հղիության վաղ փուլում հանգեցնում է պտղի մոտ ալկոհոլային համախտանիշի ձեւավորմանը, որն արտահայտվում է հիպերակտիվության եւ գանգի ձեւի փոփոխություններով:

 

Գիտնականների խոսքով՝ ալկոհոլը փոխում է էպիգենոմը, ինչպես նաեւ նորածին մկների հիպոկամպում որոշ գեների ֆունկցիայի փոփոխության է հանգեցնում:

Ստացված արդյունքները վկայում են այն մասին, որ հղիության վաղ փուլում ալկոհոլն առաջացնում է գեների փոփոխություն: Այսպիսով, ալկոհոլի օգտագործումը հղիության երրորդից մինչեւ վեցերորդ շաբաթն ընկած հատվածում կարող է շատ վտանգավոր լինել:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. www.tdktv.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ