Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

ՄՌՏ-ն կարող է կանխատեսել կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը. news.am

ՄՌՏ-ն կարող է կանխատեսել կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը. news.am

ՄՌՏ սքանավորումը կարող է կանխատեսել կրծքագեղձի քաղցկեղի զարգացումը, նշում են Radiology ամսագրում լույս տեսած հետազոտության հեղինակները:

 

Հետազոտողներն այս եզրակացության են եկել այն բանից հետո, երբ հետազոտել են կրծքագեղձի քաղցկեղի զարգացման բարձր հավանականություն ունեցող չափահաս կանանց ՄՌՏ նկարները: Հատուկ ուշադրության կենտրոնում է եղել պարենխիման ու կրծքի պնդացումը (background parenchymal enhancement, BPE): Պարենխիմայի որոշակի փոփոխություններ ունեցող կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունն 9 անգամ ավելի մեծ է այն մարդկանց համեմատ, ովքեր այդ խնդիրը չունեն:

 

Նախկինում բժիշկները կարծում էին, որ կրծքի պնդացման բարձր մակարդակը նպաստում է քաղցկեղի զարգացմանը, սակայն այս հետազոտությունը ցույց է տալիս, որ ավելի կարեւոր են BPE տվյալները: Այս կապն ապացուցելու համար, սակայն, անհրաժեշտ են նաեւ այլ հետազոտություններ: Ընդունված կարծիքի համաձայն՝ BPE-ն կարող է մատնանշել կրծքի բորբոքված հատվածները, որոնք էլ խոսում են քաղցկեղի զարգացման վաղ փուլի մասին:

 

Ինչպես նշում է Հաբիբ Ռախբարը՝ հետազոտության հեղինակներից մեկը, այս պահին չկան ճշգրիտ մեթոդներ, որոնք թույլ են տալիս կանխատեսել քաղցկեղի զարգացումը:

 

Համարվում է, որ կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը բարձրանում է, եթե կինը գենետիկական մուտացիաներ ունի, որոնք կապված են այս հիվանդության հետ, կամ էլ, եթե նա բարեկամներ ունի, ովքեր տառապել են քաղցկեղով: Այդպիսի կանանց խորհուրդ են տալիս տարին մեկ այցելել մամոգրաֆիա, ինչպես նաեւ ՄՌՏ հետազոտություն անցնել կոնտրաստ նյութի կիրառմամբ:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. ilive.com.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ