Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Գիտնականները ձվարանների քաղցկեղի ախտորոշման առավել ճշգրիտ թեստ են ստեղծել. news.am

Գիտնականները ձվարանների քաղցկեղի ախտորոշման առավել ճշգրիտ թեստ են ստեղծել. news.am

Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները մշակել են ձվարանների քաղցկեղի ախտորոշման նոր, առավել ճշգրիտ թեստ: Այդ թեստի շնորհիվ կարելի է հետազոտել երկու անգամ ավելի շատ կանանց՝ ժամանակակից բժշկության այլ թեստերի համեմատ: 

 

Գիտնականների կողմից մշակված նոր տեխնոլոգիան չափում է CA125 սպիտակուցի մակարդակն արյան մեջ: Նշենք, որ այս սպիտակուցի պարունակության մակարդակն անմիջականորեն կապված է քաղցկեղի այս տեսակի հետ: Այնուհետեւ օգտագործվում է ստացած տվյալների վերծանման համար նախատեսված համակարգչային ծրագիրը, որը կանխատեսում է քաղցկեղի զարգացման հավանականությունը տարբեր գործոնների հիման վրա՝ ներառյալ տարիքը, սպիտակուցի սկզբնական մակարդակը եւ դրա փոփոխությունները ժամանակի ընթացքում:

 

Նոր այս մեթոդի միջոցով ձվարանների քաղցկեղի ախտորոշման ծրագրի շրջանակներում հիվանդությունը ճշգրիտ ախտորոշվել է կանանց 86 տոկոսի մոտ: Ընդ որում՝ մնացած մի քանի մեթոդների միջոցով իրականացված ախտորոշումը ճիշտ էր դեպքերի միայն 41-48 տոկոսում: Այդ պատճառով, հավանական է, որ, շնորհիվ նոր մեթոդի, աշխարհի շատ երկրներում մի քանի տարի անց մեկնարկի լայնամասշտաբ կանխարգելման ծրագիր: Մինչեւ վերջրես դա հնարավոր չէր, քանի որ ձվարանների քաղցկեղի սքրինինգի եւ ախտորոշման մեթոդներ պարզապես գոյություն չունեին:

 

Ձվարանների քաղցկեղը կանանց շրջանում մահվան դեպքերի ցուցանիշով հինգերորդն է, այս հիվանդությամբ տառապող կանանց 5 տոկոսն ախտորոշումից հետո 5 տարուց պակաս է ապրում: Հավանաբար, դա կապված է այն հանգամանքի հետ, որ ձվարանների քաղցկեղը հիմնականում շատ ուշ է ախտորոշվում:

 

Ձվարանների քաղցկեղը մի շարք ախտանիշներով է բնութագրվում՝ ներառյալ մեջքի հատվածի ցավերն ու  աղեստամոքսային համակարգի խնդիրները: Եթե այս ցավերը շատ երկար չեն անցնում, իսկ կնոջ մոտ նաեւ անբացատրելի հոգնածություն ու քաշի կորուստ է ի հայտ գալիս, պետք է անհապաղ դիմել բժշկի:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. worldmed.info
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ