Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Հղիությունն առողջացնում է կնոջը եւ երիտասարդացնում նրա օրգանիզմը. news.am

Հղիությունն առողջացնում է կնոջը եւ երիտասարդացնում նրա օրգանիզմը. news.am

Հղիությունը շատ օգտակար է կնոջ օրգանիզմի համար, այն առողջացնում է եւ երիտասարդացնում կնոջը: Ընդ որում՝ երիտասարդացման էֆեկտը ոչ թե տեսողական խաբկանք է, այլ իրական ֆիզիոլոգիական գործընթաց, նշում են Հադասի բժշկական դպրոցի հրեա գիտնականները:

 

Գիտնականներն ուսումնասիրել են լյարդի հիվանդությունների հետեւանքների ազդեցությունը հղի եւ ոչ հղի մկների վրա՝ վերջին սերնդի տոմոգրաֆի օգնությամբ: Պարզվել է, որ երիտասարդ ոչ հղի մկների մոտ լյարդը ռեգեներացվում է երկու օր անց՝ դեպքերի 82 տոկոսում, այնինչ տարեց հղի մկների մոտ՝ դեպքերի միայն 46 տոկոսում: Ընդ որում՝ տարեց հղի մկների մոտ լյարդը վերականգնվում է է՛լ ավելի հաճախ՝ դեպքերի 96 տոկոսում, ինչը նույնիսկ ավելի լավ ցուցանիշ է, քան երիտասարդ հղի կրծողների մոտ: Մասնագետները նաեւ պարզել են, որ հղիությունը պաշտպանում է մկների սրտի հյուսվածքները, ինչը ծերացման գործընթացի անդառնալի հատկություն է համարվում:

 

Հղիությունը մարդկային օրգանիզմի բացառիկ վիճակ է, նշում են մասնագետները, եւ այդ պահին մարդու օրգանիզմում երկու կենդանի համակարգ՝ մոր եւ երեխայի, միաձուլվում են: Ընդ որում՝ մոր վրա պտղի օրգանիզմն ազդում է այնպես, ինչպես կազդեր երիտասարդացնող պատվաստանյութը՝ հյուսվածքների յուրահատուկ ռեգեներացիա առաջացնելով: Հավանաբար, հղիության երիտասարդացնող էֆեկտը կապված է այն հանգամանքի հետ, որ մայրն իր արյունով կիսվում է երեխայի հետ:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. mama.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ