Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Այժմ կարելի է տեսանկարահանել երեխայի բեղմնավորման պահը. news.am

Այժմ կարելի է տեսանկարահանել երեխայի բեղմնավորման պահը. news.am

Մոր որովայնում 12 շաբաթական երեխայի ՈՒՁՀ- պատկերներն այեւս հնացած են համարվում։ Գիտնականներն այժմ առաջարկում են ՈւՁՀ պրոցեդուրան անցնող ծնողներին տեսանկարահանել հենց երեխայի բեղմնավորումը։

 

Այս տեսանկարահանումը հնարավոր դարձավ EmbryoScope հեղափոխական տեխնոլոգիայի շնորհիվ, որը թույլ է տալիս բժիշկներին տեսանկարահանել բեղմնավորման պրոցեսը, բջիջների բաժանումը, եւ նույնիսկ սաղմի աճը։ Մեծ Բրիտանիայում հարյուրավոր ծնողներն արդեն իսկ օգտվել են այս ծառայությունից։

 

Ինկուբատորի ներսում տեղադրված փոքրիկ տեսախցիկը նկարահանում է բեղմնավորման ողջ գործընթացը։ Այս տեսանյութը հետագայում ապագա ծնողներին ոչ միայն հնարավորություն է տալիս զմայլվել նոր կյանքի սկզբնավորման պահերով, այլ նաեւ իմանալ ավելին այն մասին, թե ինչ է տեղի ունենում արհեստական բեղմնավորման ժամանակ, ինչպես նաեւ ընտրել լավագույն սաղմերը, ինչը, բնականաբար, մեծացնում է պտղի՝ կենդանի մնալու հավանականությունը և նվազեցնում վիժման հետ կապված ռիսկերը։

 

«Մենք գիտենք, որ կան տարբեր սաղմեր. դրանց մի մասից կարող է երեխա զարգանալ, մյուսից՝ ոչ,- նշում է Սայմոն Ֆիշելը՝ Care Fertility կլինիկայի ղեկավարը, ով առաջինը բրիտանական բուժհաստատություններից սկսեց EmbryoScope տեխնոլոգիան օգտագործել, - տեսնել բեղմնավորման պահը բացառիկ ֆիլմի տեսքով եւ վերլուծել այն շատ կարեւոր է ամբողջ գիտական աշխարհի համար»։

 

ԱՄԲ-ի պրոցեդուրայից առաջ Սթիվեն ու Սալի Մորլիները (ներքեւի լուսանկարում) 8 ամիս փորձում էին բնական ճանապարհով երեխա բեղմնավորել, սակայն՝ ապարդյուն։ Քանի որ այդ պահին Սալին արդեն 36 տարեկան էր, ամեն կորցրած ամիսը նրա համար կարող էր ճակատագրական լինել։ Այդ պատճառով զույգը որոշեց ԱՄԲ-ի օգնության դիմել եւ շուտով դարձավ իր ապագայի երեխայի բեղմնավորման պրոցեսի տեսանյութն ունեցող առաջին զույգերից մեկը։ 2013 թվականի հոկտեմբերին սաղմը հաջողությամբ փոխպատվաստվել է Սալիի արգանդ, եւ ինն ամիս անց նա լույս աշխարհ է բերել հրաշալի մի աղջկա, որին Փիքսի են անվանել։

 

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ