Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Ավելորդ քաշի վախը կանանց խանգարում է թողնել ծխելը. գիտնականներ. 1in.am

Ավելորդ քաշի վախը կանանց խանգարում է թողնել ծխելը. գիտնականներ. 1in.am

Կանայք, ովքեր հավատում են, որ ծխելն օգնում է պահպանել գեղեցիկ կազմվածքը, ավելի հազվադեպ են փորձում թողնել ծխելը, նույնիսկ եթե դրա համար նրանց դրամական պարգևներ են խոստանում, ասվում է Tobacco Control ամսագրում հրապարակված հոդվածում:

 

Չիկագոյի համալսարանի գիտնականները, ուսումնասիրելով 10 հազար կանանց, հետևել են, թե ինչպես են նրանք վերաբերվում ծխախոտի ազդեցությանն օրգանիզմի վրա, և թե որ արգելքներն են նրանք առավել արդյունավետ համարում: Նրանց լրացրած հարցաթերթիկներում եղել է նաև հարց այն մասին՝ արդյոք նրանք ծխելը քաշը նվազեցնելու հարցում արդյունավետ մեթո՞դ են համարում:

 

Վերլուծությունները ցույց են տվել, որ ծխախոտի գների բարձրացումը ոչ մի կերպ չի ազդել կանանց որոշումների վրա, նրանք հաճախ չեն փորձել թողնել ծխելը հակածխախոտային գովազդներ և պաստառներ տեսնելուց հետո:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. sobercollege.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ