Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Պե՞տք է արդյոք կանայք «քաղցկեղային գեներ» հայտնաբերելու հետազոտություն անցնեն. news.am

Պե՞տք է արդյոք կանայք «քաղցկեղային գեներ» հայտնաբերելու հետազոտություն անցնեն. news.am

Անջելինա Ջոլիի հետ կատարվածից հետո բազմաթիվ մարդիկ իմացան BRCA1 եւ BRCA2 գեների մասին, եւ շատերին սկսեց հետաքրքրել, արդյո՞ք բոլորը պետք է գենետիկական սքրինինգ անցնեն՝ պարզելու համար, որքան է ապագայում քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը:

 

Քլիվլենդ կլինիկայի բժիշկ Չարիս Էնգի խոսքերով՝ BRCA1 մուտացիայի ենթարկված գեն ունեցող կանանց դեպքում ձվարանների քաղցկեղի զարգացման հավանականությունը մոտ 40 տոկոս է, այնինչ այդ գենը չունեցող կնոջ մոտ՝ ընդամենը 1.4 տոկոս: Բժշկի խոսքով՝ քաղցկեղի հավանականությունը նվազեցնելու միակ հնարավորությունը՝ ձվարանների եւ ֆալոպյան փողերի հեռացումն է:

 

Քանի որ այդ գեների մուտացիան վտանգավոր է, որոշ գիտնականներ խորհուրդ են տալիս 30-անց կանանց գենետիկական հետազոտություն անցնել, սակայն, բժիշկ Էնգի խոսքով, չնայած նրան, որ այս սքրինինգները կարող են օգնել հնարավորինս շատ մուտացիաներ հայտնաբերել մինչեւ այն պահը, երբ դրանք քաղցկեղի վերածվեն, նույնիսկ այնպիսի երկիր, ինչպիսին է ԱՄՆ-ը, գլոբալ սքրինինգներին դեռեւս պատրաստ չէ:

 

Բժշկի խոսքով՝ առաջին հերթին պետք է հետազոտվեն այն կանայք, ովքեր գտնվում են ռիսկի խմբում, օրինակ, աշքենազ հրեաները, որոնց մոտ, պարզվում է, BRCA1 եւ BRCA2 գեների մուտացիայի հավանականությունը բավականին բարձր է: Կարեւոր դեր է խաղում նաեւ ընտանեկան անամնեզը: Եթե կնոջ ընտանիքում կրծքի կամ ձվարանների քաղցկեղ կա, կինը համարվում է ռիսկի խմբում:

 

Իսկ ի՞նչ է պետք անել կրծքագեղձի եւ ձվարանների քաղցկեղի զարգացման հավանականությունը նվազեցնելու համար: Բժիշկ Էնգի խոսքով՝ առաջին հերթին կարեւոր է կրթությունը: Եթե կինը բավականաչափ տեղեկացված է, նա ի զորու կլինի հասկանալ ընտանեկան անամնեզի ամբողջ կարեւորությունը եւ բժշկին կպատմի բարեկամների հիվանդությունների մասին՝ այդպես մասնագետին հնարավորություն տալով ճիշտ բուժում ընտրել եւ ճիշտ հետազոտությունների ուղեգրել:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. medklik.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ