Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Ավելորդ քաշ ունեցող կանայք ավելի են հակված քաղցկեղով հիվանդանալուն. news.am

Ավելորդ քաշ ունեցող կանայք ավելի են հակված քաղցկեղով հիվանդանալուն. news.am

Ճարպակալմամբ տառապող կանայք մատավորապես 40 տոկոսով ավելի են հակված քաղցկեղային որոշ հիվանդություններ ձեռք բերելուն, քան նորմալ քաշով կանայք, ցույց է տալիս բրիտանացի գիտնականների հետազոտությունը:

 

Իրենց նոր հետազոտության միջոցով բժիշկները փորձել են պարզել, ինչպես է ավելորդ քաշն ազդում քաղցկեղի այն 7 տարբերակներից մեկի զարգացման հավանականության վրա, որոնք նախկինում չէին պայմանավորվում ավելորդ քաշով: Դրանք են՝ կրծքագեղձի քաղցկեղը (դաշտանադադարից հետո), աղիների, ենթաստամոքսային գեղձի, կերակրափողի, արգանդի, երիկամների եւ լեղապարկի քաղցկեղը:

 

Այս նպատակով գիտնականները ուսումնասիրել են քաղցկեղի առաջացման բարձր հավանականությամբ մարդկանց կյանքի տեւողությունը Մեծ Բրիտանիայում, կանանց շրջանում ճարպակալման տվյալները, ինչպես նաեւ «British Journal of Cancer» ամսագրում լույս տեսած այն տվյալները, որոնք խոսում էին ավելորդ քաշի եւ քաղցկեղի զարգացման միջեւ կապի մասին:

 

Գիտնականները պարզել են, որ նորմալ քաշով կանանց համեմատ՝ ճարպակալում ունեցող կանայք ավելի են հակված քաղցկեղի՝ վերը նշված 7 տեսակներից մեկով հիվանդանալուն: Պարզվել է, որ հազար ճարպակալմամբ տառապող  կին ներառող խմբում 274 կնոջ մոտ, ամենայն հավանականությամբ, ապագայում քաղցկեղ կախտորոշվի: Նորմալ քաշով կանանց խմբում այդ թիվը 194 էր կազմել: Պարզվեց, որ ճարպակալումը քացկեղի տեսակների կտրվածքով 25 տոկոսով ավելացնում է եթնաստամոքսային գեղձի, 31 տոկոսով՝ աղիների, 78 տոկոսով՝ երիկամների,  100 տոկոսով՝ լեղապարկի, 131 տոկոսով՝ արգանդի, 133 տոկոսով՝ կերակրափողի քաղցկեղի զարգացման հավանականությունը:

 

Մեկնաբանելով այս տվյալները՝ բժիշկ Ջուլի Շարփը (Julie Sharp) նշում է. «Մենք գիտենք, որ քաղցկեղի առաջացման հավանականությունը կախված է մեր գեներից, շրջակա միջավայրից եւ մեր կյանքի այն ասպեկտներից, որոնք մենք շատ հաճախ չենք վերահսկում: Պետք է օգնել մարդկանց հասկանալ, ինչպես կարող են նրանք նվազեցնել ռիսկերը: Նորմալ քաշը, չծխելը, առողջ սննդակարգը՝ այս ամենը նվազեցնում է քաղցկեղի հավանականությունը: Այս փոփոխություններն, իհարկե 100 տոկոսով չեն կարող պաշտպանել քաղցկեղից, բայց կարող են նվազեցնել ռիսկերը»:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. deti.mail.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ