Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Կնոջ առողջությունը կախված է կատարված աբորտների քանակից. news.am

Կնոջ առողջությունը կախված է կատարված աբորտների քանակից. news.am

Կնոջ առողջությունն անմիջականորեն կապված է հղիության արհեստական ընդհատումների քանակի հետ, նշում են Մեծ Բրիտանիայի գիտնականները:

 

Այս եզրահանգման գալու համար գիտնականները 10 տարվա ընթացքում մի շարք լաբորատոր հետազոտություններ են իրականացրել մեքսիկական նահանգներում: Նրանք պարզել են, որ այն երկրներում, որտեղ աբորտներին վերաբերող սահմանափակումներ կան, կանանց առողջական ցուցանիշները շատ ավելի բարձր են այն երկրների համեմատ, որտեղ հղիության ընդհատումը որեւէ կերպ սահմանափակված չէ: Այսպիսով, մասնագետները պնդում են, որ կանանց առողջական ցուցանիշները եւ արված աբորտների քանակը փոխկապակցված են, եւ որ հղիության արհեստական ընդհատումները բացասաբար են անդրադառնում նրանց առողջության վրա:

 

Հատկանշական է, որ, շատերի պնդմամբ՝ եթե աբորտներն արգելվեն, կանայք հղիության արհեստական ընդհատման օրենքը շրջանցող ճանապարհներ կգտնեն, ինչն է՛լ ավելի բացասաբար կանդրադառնա նրանց առողջության վրա: Հետազոտության հեղինակները պարզել են, որ կանանց մահացության մակարդակը այն երկրներում, որտեղ աբորտներն արգելված են, 23 տոկոսով ցածր է հղիության արհեստական ընդհատումը չսահմանափակող երկրների համեմատ: Բացի այդ, այն երկրներում, որտեղ աբորտներն արգելված են, հղիության արհեստական ընդհատման բարդություններով պայմանավորված մահացության մակարդակը ցածր է 47 տոկոսով:

 

Բժիշկները կանանց խորհուրդ են տալիս խուսափել անցանկալի հղիությունից, եւ երեխաների քանակը չվերահսկել հղիության արհեստական ընդհատումներով, քանի որ դա բացասաբար է անդրադառնում առողջության վրա՝ երբեմն նույնիսկ մահվան պատճառ դառնալով:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. naroch.by
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ