Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Գիտնականներ՝ մակարոնը վնասակար է կանանց սրտի համար. news.am

Գիտնականներ՝ մակարոնը վնասակար է կանանց սրտի համար. news.am

Գիտնականները պարզել են, որ մակարոնի օգտագործումը տարբեր կերպ է անդրադառնում կանանց եւ տղամարդկանց օրգանիզմի աշխատանքի ցուցանիշների վրա: Մակարոնի չարաշահումը կանանց մոտ, ի տարբերություն տղամարդկանց, երկու անգամ բարձրացնում է սրտանոթային հիվանդություններ ձեռք բերելու հավանականությունը, պարզել են Միլանի ազգային ուռուցքաբանական ինստիտուտի աշխատակիցները 47 հազար մարդկանց (կանանց եւ տղամարդկանց) տվյալներն ուսումնասիրելուց հետո:

 

Գիտնականները համեմատել են այս մարդկանց սննդակարգի առանձնահատկությունները բժշկական քարտերի տրամադրած տվյալների հետ: Պարզվեց, որ մակարոնի սիրահար կանանց մոտ ավելի վատ է աշխատում սիրտը: Իսկ ահա մակարոնով սնվող տղամարդկանց մոտ սրտի աշխատանքի ցուցանիշները շատ ավելի լավն էին:

 

Գիտնականները կարծում են, որ այս յուրահատկությունը կարող է պայմանավորված լինել նրանով, որ մակարոնն արագ է յուրացվում օրգանիզմի կողմից, ինչը կարող է հանգեցնել արյան մեջ շաքարի բալանսի խախտմանը: Վերջին հանգամանքն էլ անմիջականորեն ազդում է սրտի աշխատանքի վրա: Իսկ այն փաստը, որ մակարոնի չարաշահումը բացասաբար է անդրադառնում հենց կանանց սրտի աշխատանքի վրա, գիտնականները կապում են հորմոնների հետ: Կանանց հորմոնի՝ էստրոգենի ազդեցության ներքո արյան մեջ շաքարի պարունակության ցուցանիշները սկսում են աճել, իսկ ահա տղամարդկանց հորմոնները՝ մասնավորապես անդրոգենը, ընդհակառակը, նպաստում են այդ ցուցանիշների նվազմանը:

 

Բացի այդ, մակարոնում պարունակվող բարձր գլիկեմիկ ինդեքսով ածխաջրերը ազդում են ոչ միայն արյան մեջ շաքարի պարունակության վրա, այլ նաեւ նպաստում են ճարպաթթուների կենտրոնացմանը եւ նվազեցնում դրական խոլեստերինի պարունակությունը օրգանիզմում, ինչը սրտային հիվանդությունների զարգացման հավելյալ պատճառ կարող է դառնալ:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. read1news.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ