Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Հորմոնափոխարինող թերապիան մեծացնում է ձվարանների քաղցկեղի առաջացման վտանգը. news.am

Հորմոնափոխարինող թերապիան մեծացնում է ձվարանների քաղցկեղի առաջացման վտանգը. news.am

 Օքսֆորդի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականները  պարզել են, որ դաշտանադադարի ժամանակ կիրառվող հորմոնափոխրինող թերապիան ձվարանների քաղցկեղի առաջացման  պատճառ կարող է դառնալ: Արեւմտյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նրանք նման եզրահանգման եկել են՝ վերլուծելով 21 488 կնոջ մասնակցությամբ արված 52 ուսումնասիրության արդյունքները:

 

Մասնավորապես պարզվել է, որ  դաշտանադադարի անցանկալի եւ ծանր ախտանիշների դեմ պայքարելու նպատակով հորմոնափոխարինող թերապիա ընդունելը 40 տոկոսով մեծացնում է ձվարանների քաղցկեղ ունենալու վտանգը: Նշենք, որ դաշտանադադարի ընթացքում օրգանիզմում նվազում է սեռական հորմոնների, մասնավորապես՝ էստրոգենի քանակը, հորմոնափոխարինող թերապիան նշանակվում է, որպեսզի կնոջ օրգանիզմում կարգավորվի հորմոնալ այդ անհավասարակշռությունը:

 

Հետազոտության մասնակիցներից մեկը՝ Ռիչարդ Պետոն, ընդգծել է, որ ձվարանների քաղցկեղի առաջացման վտանգը կախված չէ  ընդունվող թերապիայի տեսակից. հավասարապես բացասական  ազդեցություն կարող են ունենալ ինչպես միայն էստրոգեն պարունակող դեղամիջոցների օգտագործումը, այնպես էլ էստրոգեն եւ պրոգեստերոն պարունակողները:

 

«Թերապիայի դադարեցումով, ճիշտ է, քաղցկեղ ունենալու վտանգը ժամանակի ընթացքում նվազում է, այդուհանդերձ՝ 5 տարի շարունակ  հորմոններ ընդունած կանայք մնում են բարձր ռիսկի խմբում՝ հորմոնաթերապիայի ավարտից մեկ տասնամյակ անց էլ»,-ասել է Պետոն՝ անդրադառնալով ուսումնասիրության արդյուքներին:

 

Մասնագետները նաեւ հորդորում են կանանց չչափազանցնել հորմանափոխարինող թերապիայի վտանգը, հաշվի առնել դրա օգուտներն ու վնասները, խորհդակցել բժիշկների հետ, հետո նոր միայն որոշում ընդունել:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ