Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Սուրճը նվազեցնում է էնդոմետրիումի քաղցկեղի առաջացման վտանգը. news.am

Սուրճը նվազեցնում է էնդոմետրիումի քաղցկեղի առաջացման վտանգը. news.am

Լոնդոնի կայսերական քոլեջի (Մեծ Բրիտանիա) գիտնականները պարզել են, որ սուրճը նվազեցնում է էնդոմետրիումի՝ արգանդի լորձաթաղանթի քաղցկեղի առաջացման վտանգը: 

 

Բրիտանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մասնագետները նման եզրահանգման եկել են մոտ 450 հազ. կանանց շրջանում անցկացրած ուսումնասիրության արդյունքում:  Նրանք, հետազոտելով եւ համեմատելով էնդոմետրիումի քաղցկեղի  առաջացմանը նպաստող հնարավոր գործոնները՝ մարմնի քաշը, դաշտանի շուտ սկսվելը (մինչեւ 12 տարեկանը), ուշ դաշտանադադարը եւ այլն, պարզել են, որ հավասար պայմանների առկայության դեպքում հենց սուրճը կարող է պաշտպանել կանանց էնդոմետրիումի քաղցկեղից. օրական առնվազն 1 կամ 3-4 գավաթ սուրճն այդ  քաղցկեղի առաջացման հավանականությունը 18 տոկոսով նվազեցրել է:

 

Հաղորդվում է, որ նման եզրակացություն են արել նաեւ Քաղցկեղի դեմ պայքարի ամերիկյան ասոցիացիայի հետազոտողները: Նրանք նշել են, որ մեծ քանակությամբ սուրճ օգտագործելու դեպքում ձվարանների կողմից արտադրվող պրոգեստերոն եւ էստրոգեն հորմոնների հավասարակշռությունն փոփոխվում է հօգուտ վերջինի, ինչն էլ նվազեցնում է էնդոմետրիումի քաղցկեղի առաջացման վտանգը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. ono.org.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ