Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Գազավորված քաղցր ըմպելիքները կանանց մոտ հորմոնալ խանգարումներ են առաջացնում. 1in.am

Գազավորված քաղցր ըմպելիքները կանանց մոտ հորմոնալ խանգարումներ են առաջացնում. 1in.am

Օրական մեկից ավելի չափաբաժին գազավորված քաղցր ըմպելիք ընդունող աղջիկների մոտ մենստրուացիան ավելի վաղ է վրա հասնում: Դա ապացուցել է Հարվարդի բժշկական դպրոցի կատարած ուսումանասիրությունը, որին 6000 կամավոր աղջիկներ են մասնակցել: Այսպես՝ եթե աղջիկը օրական մեկուկես չափաբաժին գազավորված քաղցր ըմպելիք է ընդունում, ապա նրա մոտ մենստրուացիան 27 ամիս ավելի վաղ է սկսվում, քան նրանց մոտ, ովքեր ավելի քիչ են գազավորված ըմպելիքներ խմում, գրում է The Daily Mail-ը:

 

Սա կարևոր բացահայտում է, քանի որ հայտնի է, որ վաղ մենստրուացիան մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղի հավանականությունը: Մենստրուացիան մեկ տարով ավելի վաղ սկսվելը քաղցկեղի զարգացման հավանականությունն ավելացնում է 5%-ով: Իսկ քաղցր ըմպելիքները ճարպակալում են առաջացնում, որը նույնպես հորմոնալ խանգարումների հետ է կապված:

 

Ուսումնասիրության շրջանակներում մեկ չափաբաժինը մեկ բաժակն է համարվում: Գազավորված ըմպելիքներ ասելով՝ նկատի են ունեցել գազավորված ջուրը, մրգային ըմպելիքները, լիմոնադը,սառը թեյը, փոշի ըմպելիքները: Այս շարքի բոլոր ըմպելիքներն էլ վտանագավոր են, ինչը չի վերաբերում հյութին և դիետիկ կոլային:

 

Գազավորված քաղցր ըմպելիքներ շատ օգտագործող աղջիկների մոտ մենստրուացիան սկսվում է 12.8 տարեկանում, իսկ ավելի քիչ օգտագործողների մոտ՝ 13 տարեկանում:

 

Գիտնականների խոսքերով՝ այս մեխանիզմը շատ պարզ է աշխատում: Ըմպելիքներում առկա քաղցրացուցիչները կտրուկ բարձրացնում են ինսուլինի մակարդակը, որն էլ խթանում է սեռական հորմոնների կոնցենտրանցիան: Դրա հորմոնային ֆոնը փոփոխվում է, և մենստրուացիան կարող է ժամանակից շուտ վրա հասնել:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. vo.od.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ