Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Ավստրալիացի կինն առաջինն աշխարհում ծննդաբերել է ձվարանի փոխպատվաստումից հետո. news.am

Ավստրալիացի կինն առաջինն աշխարհում ծննդաբերել է ձվարանի փոխպատվաստումից հետո. news.am

Անգլալեզու News.com.au կայքն անդրադարձել է Ավստրալիայի բնակիչ Վալի Քրեուսի պատմությանը. 36-ամյա կինն առաջինն է աշխարհում, որը երեխա է լույս աշխարհ բերել որովայնախոռոչում սեփական ձվարանի հյուսվածքի փոխպատվաստման միջոցով:

 

19 տարեկանում Քրեուսն ախտորոշվել է ձվարանների քաղցկեղով. բժիշկները ստիպված հեռացրել են նրա ձվարաններից մեկը, իսկ երկրորդը սառեցրել են:  Երբ կինը հղիանալու ցանկություն է հայտնել, մասնագետները սառեցված ձվարանի հյուսվածքը փոխպատվաստել են նրա որովայնի խոռոչում, եւ փոխպատվաստումից երեք տարի անց նա երկվորյակ դուստրեր է լույս աշխարհ բերել՝ դառնալով աշխարհում առաջին կինը, որը ծննդաբերել է որովայնախոռոչում սեփական ձվարանի հյուսվածքի փոխպատվաստման միջոցով:

 

Կեսարյան հատման ժամանակ բժիշկները նկատել են, որ քաղցկեղը վերադարձել է եւ ստիպված հեռացրել են հյուսվածքը, ինչը նշանակում է, որ կինն այլեւս չի կարողանա երեխա ունենալ:

 

Լրատվամիջոցը հավելում է, որ ավստրալիական Melbourne IVF և Royal Women’s Hospital բուժհիմնարկների մասնագետները փնտրում են նոր եղանակներ, որոնք կօգնեն ձվարանների քաղցկեղ ունեցող կանանց հղիանալ: Հյուսվածքների փոխպատվաստման ժամանակ մեծ է վտանգը, որ քաղցկեղային բջիջները մնացած կլինեն եւ կվերականգնվեն, ուստի մասնագետները  փորձում են գտնել մեթոդ, որը թույլ կտա աճեցնել ձվաբջիջները լաբորատոր պայմաններում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ