Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Պահպանակներն ու ժամանակակից մյուս միջոցները կարող են տարեկան մոտ 17 մլն անցանկալի հղիություն կանխել. news.am

Պահպանակներն ու ժամանակակից մյուս միջոցները կարող են տարեկան մոտ 17 մլն անցանկալի հղիություն կանխել. news.am

Յուրաքանչյուր տարի աշխարհում գրանցվում է անցանկալի հղիության մոտ 85 մլն դեպք, ինչը կազմում է հղիությունների ընդհանուր թվի 40 տոկոսը: Այդ հղիությունների կեսն ավարտվում է  արհեստական ընդհատմամբ, 12 տոկոսը՝ վիժումով, իսկ 38 տոկոսը՝  չնախատեսված երեխայի ծնունդով: Առողջապահության համաշխարհային կազմակերպության նոր ուսումնասիության հեղինակները վստահեցնում են, որ անցանկալի հղիությունից պաշտպանվելու միջոցների՝ պահպանակներ, հորմոնալ դեղահաբեր, ներարգանդային պարույրներ (սպիրալ) և այլն, ճիշտ օգտագործումը կարող է օգնել խուսափելու ավելի, քան 16 մլն անցանկալի հղիությունից: 

 

Զեկույցը կազմողներն  ուսումնասիրել են հանկարծակի հղիացած 12 874 կնոջ տվյալները և դրանք համեմատել այն կանանց տվյալների հետ(111 301), որոնք չէին ցանկացել հղիանալ և չեն հղիացել: Հետազոտությունն անցկացվել է 49 երկրի (աղքատ կամ միջին եկամուտ ունեցող երկրներ) կանանց շրջանում: Հեղինկաները հատկապես ուշադրություն են դարձրել փաստին` արդյո?ք այդ կանայք օգտվել են անցանկալի հղիությունից պաշտպանվելու ժամանակակից միջոցներից, թե նախընտրել են ավանդական մեթոդները(սեռական ակտի ընդհատում կամ օրացուցային մեթոդ) և եթե չեն օգտվել, ապա՝ ինչու՞:

 

Պարզվել է, որ անցանկալի հղիությունից պաշտպանվելու ավանդական մեթոդներից օգտվելու ժամանակ հղիանալու վտանգը մեծացել է 2,7 անգամ, իսկ ժամանակակից պաշտպանական միջոցներից ընդհանրապես հրաժարվելու դեպքում՝ 14,5 անգամ: Ստացվում է, որ տարեկան հնարավոր է կանխել 16,7 մլն անցանկալի հղիություն՝ օգտագործելով ժամանակակից պաշտպանական միջոցները: Բացի այդ, ուսումնասիրությունն անցկացնողները պարզել էին, որ ժամանակակից միջոցներից հատկապես հրաժարվել են առավել աղքատ և քիչ կրթված կանայք: Այս փաստը նրանց հիմք է տվել եզրակացնելու, որ կրթությունն ու հղիությունից պաշտպանվելու ժամանակակից միջոցների մասին ինֆորմացիայի մատչելիությունը կարող են զգալիորեն կրճատել անցանկալի հղիությունների թիվը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. vitri.com.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ