Լրահոս կանանց համար
Քիմիական նյութերը՝ վաղ մենոպաուզայի պատճառ. news.am
Կանանց մարմնում քիմիական նյութերի բարձր մակարդակի առկայությունը վաղաժամ մենոպաուզայի է հանգեցնում: Այսպիսի եզրահանգման են եկել Washington University School of Medicine-ի հետազոտողները:
Գիտնականները մենոպաուզայի շրջանում գտնվող 1,442 կնոջ են հեատոզետել: Նրանք նաեւ ուսումնասիրել են 1999-2008 թթ. հետազոտության տվյալները, որին 31,575 մարդ է մասնակցել:
Հետազոտության մասնակից կանանց միջին տարիքը 61 է եղել, եւ նրանցից ոչ ոք էստրոգենային թերապիա չի անցել կամ ձվարանների հեռացման վիրահատություն չի կատարել: Բոլոր կանանց մոտ ստուգել են էնդոկրին համակարգը խախտող քիմիական նյութերի մակարդակները:
Իրենց հետազոտության ընթացքում գիտնականներն ստուգել են կանանց արյան եւ մեզի մեջ առկա հիմնականում արհեստական 111 քիմիական նյութերի մակարդակները, որոնք ենթադրվում է, միջամտում են բնական հորմոնի արտադրմանը եւ բաշխմանը:
Քիմիական նյութերի շարքում են եղել պլաստմասե սպասքի, ընդհանուր կենցաղային իրերի, դեղամիջոցների եւ անձնական հիգիենայի պարագների մեջ պարունակվող ֆտալատները, բուսական ծագման ֆիտոէստրոգենները, դիօքսինները/ֆուրանները եւ այլն:
Գիտնականները նաեւ նշել են, թե հատկապես որ քիմիական նյութերն են վաղ մենոպաուզայի հանգեցնում՝ 9 պոլիքլորացված բիֆենիլներ (PCBs), 3 պեստիցիդներ, 2 ֆտալատներ եւ ֆուրան (թունավոր քիմիական նյութ):
«Այդ քիմիական նյութերից շատերը մեր վերահսկողությունից դուրս են, որովհետեւ դրանք պարունակվում են օդում, ջրում եւ աղի մեջ: Բայց մենք ինքներս մեզ կարող ենք պաշտպանել այդ քիմիական նյութերի ազդեցությունից եւ ավելի շատ տեղեկանալ պլաստմասե եւ կենցաղային այլ իրերի մասին, որոնք մենք օգտագործում ենք մեր առօրյա կյանքում»,-ասել է հետազոտության հեղինակ Ամբեր Կուպերը:
Քիմիական նյութերի ազդեցությունից պաշտպանվելու համար վերջինս խորհուրդ է տալիս սնունդը միկրոալիքային վառարանի մեջ տաքացնել ապակյա տարաների կամ թղթյա փաթեթների մեջ՝ խուսափելով պլաստմասե սպասքից: Կարեւոր է նաեւ գնումներ կատարելուց առաջ ուշադիր կարդալ կոսմետիկայի, անձնական խնամքի միջոցների եւ սննդի փաթեթավորման բաղադրիչները: Մասնագետները հիշեցնում են, օրինակ, ԱՄՆ-ում որոշ քիմիական նյութերի օգտագործումն արգելված է, մինչդեռ դրանք օգատգործվում են շատ ուրիշ երկրներում:
Կուպերի խոսքով, այս հետազոտությունը չի ապացուցում քիմիական նյութերի եւ վաղ մենոպաուզայի պատճառահետեւանքային կապը, սակայն խոսում է քիմիական նյութերի՝ այդ խնդրի հետ ասոցիացիայի մասին, ուստի հետազոտության արդյունքները դեռ հետագա ուսումնասիրության կարիք ունեն:
05.02.2015
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Պետությունը երաշխավորում է արտահիվանդանոցային ԱՆՎՃԱՐ մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունը, որի շրջանակներում իրականացվում է հղիների նախածծնդյան հսկողություն...
28.05.2025
Մոր և մանկան գիտահետոզատական կենտրոնի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Արմինե Սայադյանը «Ամփոփ Մեդիա»-ի հետ զրույցում ասում է, որ իրեն հաճախ են դիմում սեռը պլանավորելու...
04.03.2024
«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է Կանանց կոնսուլտացիայի ծառայություն: Ծառայությունը ղեկավարելու է մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ. Անահիտ Ջեմիկի Ստեփանյանը: Կանանց կոնսուլտացիայի բաժանմունքում իրականացնելու է հղիների...
14.06.2021
Իոնիզացիա չառաջացնող էլեկտրամագնիսական ճառագայթումը կարող է մեծացնել հղիների մոտ վիժման վտանգը. Այդ մասին գիտական աշխատանքը հրատարակվել է Scientific Reports հանդեսում, իսկ այդ հետազոտության...
18.01.2021
Ապացուցված է, որ գլխամաշկի հետ ներկի շփման ժամանակ արյան մեջ դրա ներծծումը չնչին է: Բացի այդ, պտուղը շրջապատված է պլացենտայով, որը յուրահատուկ ֆիլտր է և կատարում է պաշտպանական ֆունկցիա...
11.01.2021
Բժիշկներն այլևս խորհուրդ չեն տա հղիներին նվազեցնել ֆիզիկական ակտիվության մակարդակը:
ԱՄՆ-ի Վիրջինյա նահանգի ռազմածովային բժշկական կենտրոնի հետազոտական կենտրոնի...
07.09.2020
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY7pJLZh' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ