Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Ճարպակալումով տառապող կանայք 5 անգամ ավելի շատ են գեր երեխաներ ունենում. news.am

Ճարպակալումով տառապող կանայք 5 անգամ ավելի շատ են գեր երեխաներ ունենում. news.am

Նախքան բեղմնավորումը եւ հղիությունը ճարպակալմամբ տառապող կանայք գրեթե 5 անգամ հաճախ են ավելորդ քաշ ունեցող երեխաներ ունենում, պնդում են Մեծ Բրիտանիայի հետազոտողները: Նրանք պարզել են, որ  նախքան բեղմնավորումը կնոջ առողջությունը մեծ ազդեցություն է թողնում ապագա երեխայի առողջության վրա: Ի թիվս այլ ռիսկային գործոնների՝ գիտնականները հաշվի են առել ծխելը, D վիտամինի պակասը եւ անառողջ սննդակարգը:

 

Նաեւ հղիության ընթացքում ձեռք բերած ավելորդ քաշը եւ կրծքով կերակրելու անկարողությունը չափազանց բացասականորեն են անդրադառնում երեխայի զարգացման վրա: Ընդհանուր առմամբ, գիտնականները պարզել են, որ նախքան հղիությունը, դրա ընթացքում եւ հետո անառողջ ապրելակերպ վարող կանայք 4,65 անգամ ավելի հաճախ են ավելորդ քաշով երեխաներ ունենում:

 

Այդ կապակցությամբ հետազոտության հեղինակները կարծում են, որ երեխայի առողջության ամրապնդման վերաբերյալ ծրագրերը, որոնք, որպես կանոն սկսվում են իրականանալ երեխայի դպրոց հաճախելուց հետո, շատ են ուշանում: Երեխայի ախորժակը եւ քաշը կարգավորելու համար հետազոտության հեղինակների կարծիքով ավելի վաղ միջամտություն է պահանջվում, հաղորդում է Daily Mail-ը:

 

Պարբերականի տվյալներով Մեծ Բրիտանիայում հղի կանանց մոտ ճարպակալման մակարդակն արդեն իրական համաճարակի է հասել: Վերարտադրողական տարիքի կանանց մոտավորապես կեսն ավելորդ քաշ կամ ճարպակալում ունի, իսկ հղիների ավելի քան 15%-ի մոտ ավելորդ քաշի վտանգավոր ցուցիչներ են գրանցվում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. miami-boom.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ