Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Ինչպես են ընկճախտն ու հեռուստացույց դիտելը ազդում կանանց քաղցի զգացման վրա. 1in.am

Ինչպես են ընկճախտն ու հեռուստացույց դիտելը ազդում կանանց քաղցի զգացման վրա. 1in.am

Հայտնի է դարձել, թե ընկճախտն ու հեռուստացույց դիտելն ինչպես են ազդում կանանց քաղցի զգացման վրա: Քաղցը կարևորագույն ֆիզիոլոգիական պրոցեսներից մեկն է, սակայն այսօրվա դրությամբ ընկճախտի և շրջակա միջավայրի ազդեցությամբ այն դառնում է պաշտպանիչ ռեակցիա: Հավելյալ քաշից խուսափելու համար անհրաժեշտ է տարբերել քաղցի մի քանի տեսակ:

 

Այսպիսով, իսկական քաղցը օրգանիզմի ազդանշանն է այն մասին, որ ուժերն արդեն սպառվում են, և պետք է ինչ-որ բան ուտել: Տվյալ դեպքում պետք է նստել և ինչ-որ բան ուտել:

 

Եթե քաղցն առաջանում է որոշակի հեռուստածրագրեր կամ ֆիլմ դիտելիս, ապա պետք չէ տեղի տալ դրան: Մասնագետները խորհուրդ են տալիս տվյալ դեպքում ինչ-որ բանով զբաղեցնել ձեռքերը և փորձել չդիտել մթերքների գովազդներ:

 

Ագրեսիվ քաղցն առաջանում է այն դեպքում, եթե արյան մեջ կտրուկ նվազում է շաքարի քանակը: Տվյալ դեպքում պետք է վերահսկել ինքդ քեզ և ուտել միայն օգտակար սնունդ:

 

Սթրեսային վիճակը ևս քաղցի զգացում է հրահրում: Այս դեպքում մասնագետները ևս խորհուրդ են տալիս բացառել վնասակար սննդամթերքները:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. inna1903gr.livejournal.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ