Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Ծննդաբերության ժամանակ զուգընկերների ներկայությամբ կանայք ավելի շատ են ցավ զգում. news.am

Ծննդաբերության ժամանակ զուգընկերների ներկայությամբ կանայք ավելի շատ են ցավ զգում. news.am

Մեր օրերում շատ տղամարդիկ են ցանկանում իրենց զավակների լույս աշխարհ գալուն ներկա լինել: Նոր հետազոտությունը, սակայն, ասում է, որ ծննդաբերության ժամանակ հոր ներկայությունը մորը կարող է ավելի շատ վնաս, քան օգուտ տալ:

 

Social Cognitive and Affective Neuroscience ամսագրում հրապարակված հետազոտության հեղինակները (Լոնդոնի արքայական քոլեջ) 39 կնոջ մատները ծակել են հատուկ լազերով եւ խնդրել նկարագրել ծննդաբերության ժամանակ ապրած ցավի զգացողությունները: Մասնագետները պարզել են, որ իրենց զուգընկերոջ ներկայության դեպքում կանայք ցավի նկատմամբ ավելի ցածր հանդուրժողականություն են ցուցաբերել, մասնավորապես այն կանայք, ովքեր խուսափում են իրենց տղամարդկանց հետ մտերմիկ հարաբերություններից:

 

Հետազոտության հեղինակներից Կատերինա Ֆոտոպուլոուի խոսքով, մտերմիկ հարաբերություններից խուսափող անձինք մյուսների ներկայությունը կարող են դիտարկել որպես սպառնալիքները սեփական ուժերով կամ նախընտրելի մեթոդով հաղթահարելու խոչընդոտ: Իսկ ծննդաբերության դեպքում սա կարող է բարձրացնել կնոջ ցավի զգացողությունը:

 

Կանանց լազերով չափավոր ցավ պատճառելով՝ գիտնականները նրանց խնդրել են նաեւ գնահատել իրենց ցավի աստիճանը: Այդ ընթացքում նրանք չափել են նաեւ կանանց ուղեղի ակտիվությունը: Իրենց զուգընկերների հետ մտերմիկ հարաբերություններից խույս տվող կանանց մոտ ոչ միայն ցավի զգացողությունն է շատ եղել, այլեւ ցավոտ խայթոց զգալիս նրանց ուղեղն ավելի ակտիվ է աշխատել:

 

Հետաքրքիրն այն է, որ վերջերս իրականացրած մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ կանայք նախընտրում են, որ իրենց երեխաների հայրերը ներկա լինեն ծծնդաբերությանը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ