Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Փարթամ կազմվածքով կանայք ավելի հաճա՞խ են խելացի երեխաներ ծննդաբերում. news.am

Փարթամ կազմվածքով կանայք ավելի հաճա՞խ են խելացի երեխաներ ծննդաբերում. news.am

Բնությունը մարդու իգական սեռի ներկայացուցիչներին հենց այնպես չի օժտում փարթամ ազդրերով: Պարզվում է՝ մոր ազդրերի ճարպային նստվածքները պտղի ուղեղի զարգացման ժամանակ օգտագործվում են որպես սննդանյութերի աղբյուր:

 

Պիտսբուրգի համալսարանի գիտնականները պարզել են, որ կանանց ազդրերում եւ հետույքներում գտնվող ճարպային նստվածքների քանակն ուղղակիորեն կապված է երեխայի ինտելեկտուալ զարգացման եւ նրա ապրելու շանսերի հետ: Ըստ երեւույթին, բանն այն է, որ այդ գոտիներում կարելի է նյարդային համակարգի եւ ուղեղի ձեւավորման համար օգտագործվող օգտակար դոկոզահեքսայենային թթու գտնել: Վերը նշված համալսարանի պրոֆեսոր Վիլ Լասեկը բացատրել է, որ պտղի ուղեղի զարգացման համար անհրաժեշտ թթվի մոտ 80%-ը փոխանցվում է մոր ճարպային նստվածքներից:

 

Նրա խոսքով, դա նաեւ բացատրում է այն, թե ինչու  են տղամարդիկ էվոլյուցիոն տեսանկյունից նախընտրությունը տալիս փարթամ մարմնով կանանց: Ի դեպ, կաթնասունների մեծամասնության մարմնում պարունակվում է մոտավորապես 5-10% ճարպ, իսկ կնոջ մոտ ճարպի ծավալը հասնում է մինչեւ 30%-ի:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. bigledy.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ