Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Արդյո՞ք աբորտն ազդում է կնոջ հոգեբանական վիճակի վրա. news.am

Արդյո՞ք աբորտն ազդում է կնոջ հոգեբանական վիճակի վրա. news.am

Ցանկացած աբորտ, անկախ այն բանից, թե ինչ մեթոդով է կատարվել, կարող է կնոջ առողջությանը, հատկապես, նրա հորմոնալ համակարգին վնաս հասցնել: Կարո՞ղ է արդյոք աբորտը կնոջ հոգեբանական վիճակի վրա էլ անդրադառնալ:

 

Հայկական հոգեբուժական ասոցիացիայի ղեկավար Արմեն Սողոյանը պնդում է, որ հղիությունն ընդհատող կանանց մեծամասնության մոտ մեղավորության ուժեղ զգացում է առաջանում: Իսկ այդ զգացումը ցանկացած խնդիրների զարգացման համար պարարտ հող է: Եթե կինը դեպրեսիաների հանդեպ հակում ունի, մեղքի զգացման հողի վրա նրա մոտ ծանր դեպրեսիա կարող է զարգանալ: Եթե կինը հոգեկան շեղումների հակվածություն ունի, մեղքի զգացման հենց նույն հողի վրա դրանք աբորտից հետո կարող են իրենց մասին իմաց տալ:

 

«Աբորտը չի կարող կնոջ համար անհետեւանք անցնել»,- ասաց բժիշկը՝ ավելացնելով, որ կան կանայք, ովքեր այնքան հաճախ ու շատ են աբորտներ արել, որ  արդեն հոգեբանության վրա դրանց ազդեցության հանդեպ անզգա են դարձել: Իրականում նույնիսկ նրանց համար աբորտն անհետեւանք չի անցնում:

 

Հիշեցնենք, որ գիտնականներն ամբողջ աշխարհում ուսումնասիրում են կանանց հոգեբանական առողջության վրա աբորտի ազդեցությունը: Ինչպես ցույց են տվել հետազոտությունները, հոգեբանության վրա հղիության ընդհատման ազդեցությունը մոտավորապես այնպիսին է, ինչպիսին տրավմատիկ սթրեսի դեպքում. դեպրեսիա, նեւրոզներ, մեղավորության զգացում, միայնության զգացում, ներքին անհանգստություն եւ հուզմունք առաջանում են կանանց մեծամասնության մոտ: Որոշ կանանց մոտ աբորտից հետո սեքսուալ վարքագծում խանգարումներ են նկատվում, ուրիշները նույնիսկ փորձում են կյանքին վերջ տալ:

 

Մեր օրերում Հայաստանում աբորտները շատ տարածված են, չնայած բոլոր այն ֆիզիկական եւ հոգեբանական խնդիրներին, որոնք դրանք ստեղծում են: Ցավոք սրտի, աբորտը երկրում ընտանիքի պլանավորման ամենատարածված մեթոդներից մեկն է, եւ վիճակագրությամբ յուրաքանչյուր կնոջ մոտավորապես 0.8 աբորտ է բաժին ընկնում (2010 թ. տվյալների համաձայն):

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. mamapapaimalish.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ