Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Սրտանոթային հիվանդությունների ռիսկը կախված է առաջին դաշտանի տարիքից. news.am

Սրտանոթային հիվանդությունների ռիսկը կախված է առաջին դաշտանի տարիքից. news.am

Բոլորին հայտնի է, որ զարկերակային հիպերտոնիան, շաքարախտը, ծխելը եւ ավելորդ քաշը մեծացնում են սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը: Պարզվում է, այն տարիքը, երբ աղջիկներն առաջին դաշտանն են տեսնում, նույնպես իր դերն ունի: Այս ամենը պարզել են Օքսֆորդի համալսարանի գիտնականները:

 

Օքսֆորդի համալսարանի բժիշկ Դեկստեր Կանոյը հետազոտություն է անցկացրել, որի ընթացքում վերլուծել է 50-64 տարեկան ավելի քան մեկ միլիոն բրիտանուհիների տվյալները: Հենց այդ ժամանակ նա հայտնաբերել է, որ առաջին դաշտանի եւ սրտանոթային հիվանդությունների միջեւ ուղիղ կապ կա:

 

Այսպիսով, կանայք, ում դաշտանը շատ վաղ է սկսվել (տասը տարեկանում կամ ավելի վաղ) կամ ուշ (17 տարեկանում եւ ավելի ուշ), մյուսներից հաճախ են ունեցել սրտի հիվանդություններ, կաթված եւ ճնշման բարձրացում, քան նրանք, ում դաշտանը սկսվել է 13 տարեկանում:

 

Պարզվել է, որ առաջին խմբի կանանց (դաշտանը շուտ կամ ուշ է սկսվել) հոսպիտալացման կամ սրտի հիվանդություններից մահվան հավանականությունը 27%-ով, հոսպիտալացման կամ կաթվածից մահվան դեպքերի հավանականությունը՝ 16%-ով, իսկ հոսպիտալացման կամ հիպերտոնիայից մահացությունների հավանականությունը  20%-ով բարձր են եղել:

 

Առաջին դաշտանի եւ սրտանոթային կապի ու այլ համակարգերի մասին խոսել են դեռեւս 2012 թ., երբ 40-ն անց 1638 կանանց հետազոտող գիտնականները պարզել են, որ զգալի կապ կա դաշտանի շուտ սկսման եւ ճարպակալման միջեւ, իսկ ճարպակալումն իր հերթին բարձրացրել է սրտանոթային խնդիրների հավանականությունը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. natural-medicine.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ