Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

ԼՂՀ. Կավելանա հղիության և ծննդաբերության միանվագ նպաստի չափը. artsakhpress.am

ԼՂՀ. Կավելանա հղիության և ծննդաբերության միանվագ նպաստի չափը. artsakhpress.am

Սոցիալական աջակցության բնագավառում կշարունակվեն գործող պետական նպաստների ծրագրի իրականացումը` պահպանելով նպաստի բազային չափը և շահառուների խմբերը:

 

Այս մասին կայացած Ազգային Ժողովի նիստում հայտարարել է ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանը և հավելել, որ 2015թ. հուլիսի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձի` 5000 դրամով աճի շնորհիվ 23000 դրամով կավելանա աշխատանքային հարաբերությունների մեջ չգտնվող կանանց համար սահմանված` հղիության և ծննդաբերության միանվագ նպաստի չափը` կազմելով 253000 դրամ:

 

Միաժամանակ 2015 թվականի հունվարի 1-ից կբարձրացվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված զինծառայողների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին տրվող պետական նպաստի չափերը՝ սահմանելով այն 42 հազար դրամ՝ նախկինում գործող համապատասխանաբար 21 հազար և 30 հազար դրամի փոխարեն:

 

Կշարունակվեն վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության, ընտանիքում ծնված երրորդ և հաջորդ երեխայի անվամբ նպատակային ժամկետային ավանդների բացման ծրագրերը, ինչպես նաև երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստի տրամադրումը` ելնելով ընտանիքում երեխայի ծննդյան հաջորդականությունից:

 

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվովճարի ամսական չափը կկազմի 35 հազար դրամ:

Սկզբնաղբյուր. artsakhpress.am
Լուսանկարը. nebolet.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ