Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Ինչո՞ւ նորածնի պորտալարը պետք է կտրել ծնվելուց 2 րոպե անց. news.am

Ինչո՞ւ նորածնի պորտալարը պետք է կտրել ծնվելուց 2 րոպե անց. news.am

Եթե նորածնի պորտալարը կտրվի ծնվելուց 2 րոպե անց եւ ոչ ավելի շուտ, հետագայում  դա մանկան առողջական վիճակի համար օգտակար կլինի: Այս մասին հայտարարել են Գրանադայի համալսարանի գիտնականները: Պորտալարը երեխային կապում է մոր արգանդին, որի միջոցով երեխան թթվածին եւ սննդանյութեր է ստանում: Երեխայի ծնվելուց հետո պորտալարը ոչ պիտանի է դառնում, եւ այն կտրում են  (գործողությունն անցավ է թե՛ մանկան, թե՛ նրա մոր համար, քանի որ պորտալարում նյարդային վերջույթներ չկան):

 

Այն փաստի շուրջ, որ պորտալարը պետք է կտրել, ոչ-ոք չի վիճում, միայն թե շատ բժիշկներ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ, թե դա երբ պետք է անել՝ երեխայի ծնվելուց անմիջապես հետո՞, թե՞ ավելի ուշ: Պորտալարը կտրելու հարցում չշտապել խորհուրդ տվող մասնագետների հիմնական փաստարկն այն է, որ նույնիսկ ծնվելուց հետո երեխան շարունակում է ընկերքից սննդանյութեր ստանալ. բացի դրանից երեխայի ծնվելուն հաջորդող մեկ րոպեի ընթացքում փոքրիկը պորտալարով 80 մլ արյուն է ստանում, իսկ երեք րոպեի ընթացքում՝ 100 մլ: Հավելյալ արյունը (իր մեջ պարունակվող բոլոր սննդանյութերով) կարող է ավելի օգտակար լինել երեխայի օրգանիզմի համար:

 

Սա ապացուցելու համար Գրանադայի համալսարանի հետազոտողներն ուսումնասիրել են 64  առողջ կանանց, որոնց հղիությունը լավ է ընթացել, եւ ովքեր ծննդաբերել են բնական ճանապարհով: Նորածինների մի մասի պորտալարը կտրել են ծնվելուց տասը վայրկյան անց, մյուսներինը՝ երկու րոպե անց:

 

Հետազոտելով բոլոր երեխաներին՝ գիտնականները հայտնաբերել են, որ այն երեխաների մոտ, ում պորտալարն ավելի ուշ են կտրել, հակաօքսիդանտի հավանականությունը բարձր է եղել, եւ նրանց օրգանիզմը կարողացել է ավելի արդյունավետ կերպով դիմակայել վնասակար օքսիդացման գործընթացներին:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. skykunet.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ