Լրահոս կանանց համար
Ինչու՞ է կանանց 75%-ը գիրանում ծննդաբերությանը հաջորդող մեկ տարվա ընթացքում. news.am
Ինչպես պարզել են Չիկագոյի համալսարանի եւ Հյուսթոնի մեթոդական հիվանդանոցի գիտնականները, ծննդաբերությանը հաջորդող մեկ տարվա ընթացքում կանանց 75%-ը ո՛չ միայն չի ազատվում հղիության ընթացքում ձեռք բերած ավելորդ քաշից, այլեւ ավելի է գիրանում։
Նրանք վերլուծել են 774 աղքատ կանանց տվյալները եւ հայտնաբերել, որ այն կանանց 1/3-ը, ովքեր մինչեւ հղիությունը նորմալ քաշ են ունեցել, ծննդաբերությունից մեկ տարի անց գիրացել են։ Կանանց 25%-ը 9 կգ ավելորդ քաշ է ունեցել, իսկ 47%-ը՝ 4-5 կգ։
Ինչու՞ այդ կանայք չեն նիհարել եւ կամ՝ ավելի գիրացել։
Գիտնականների կարծիքով մեծ դեր է խաղացել, հավանաբար, այն, որ այդ կանանց եկամտի մակարդակը բավականին ցածր է եղել, որն էլ նշանակում է, որ նրանք գումար չեն ունեցել մարզասրահ այցելելու համար։ Շատերն այնպիսի վայրերում են ապրում, որտեղ նույնիսկ զբոսնել չի ստացվում։ Բացի դրանից, ավելորդ քաշի առաջացմանը նպաստում է այն առասպելը, թե հղի կինը պետք է ուտի «երկուսի փոխարեն», չնայած, ամեն դեպքում, կնոջն անհրաժեշտ է 300-400 ավելորդ կալորիա։ Հնարավոր է՝ այդ կանանց չափից դուրս սնվելը սովորություն է դառնում, եւ նրանք շարունակում են այդպես սնվել նաեւ ծննդաբերությունից հետո։
Հղիության ընթացում եւ հետո ավելորդ քաշից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս ճիշտ սնվել, իսկ երեխայի ծնվելուց հետո նրան անպայման կրծքով կերակրել, եւ ֆիզիկական վարժություններ կատարել։ Բացի դրանից, հետազոտության հեղինակների կարծիքով բժիշկները պետք է ավելի շատ զրուցեն իրենց հաճախորդների հետ այն մասին, թե ինչքան քաշ պետք է ունենա կինը հղիության ընթացքում եւ, ընդհանրապես, ինչ է պետք եւ ինչ կարելի է անել այդ ժամանակահատվածում։ Ծննդաբերությունից հետո բժիշկների մոտ խորհրդատվությունը նույնպես չէր խանգարի. կանայք ծննդաբերությունից հետո իրենց գինեկոլոգներին պետք է այցելեն ոչ թե վեց շաբաթը մեկ, այլ՝ ավելի հաճախ։
18.12.2014
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ