Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Նոր թեստը հնարավորություն կտա վաղ շրջանում ախտորոշել կրծքագեղձի քաղցկեղը. 1in.am

Նոր թեստը հնարավորություն կտա վաղ շրջանում ախտորոշել կրծքագեղձի քաղցկեղը. 1in.am

Օքսֆորդի համալսարանի գիտնականները չափել են օրգանիզմում ցինկի տատանումները: Նրանք ցանկացել են պարզել, կարելի է արդյոք նման տատանումներով նկատել կրծքագեղձի քաղցկեղի զարգացումը, գրում է Science World Report-ը: Ուսումնասիրությանը մասնակցել են կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ՝ հինգ և առողջ՝ հինգ մարդ:‏

 

Մասնագետները հետևել են ցինկի իզոտոպային բաղադրությանը: Նրանք վերլուծել են արյան մեջ ցինկի բաղադրությունը: Ուռուցքը փոփոխել է մետաղի մշակման միջոցները, իսկ դա իր հերթին, ազդել է դրա բաղադրության վրա:

 

Այսպես, արյան որոշակի հետազոտություները բժիշկներին հնաավորություն կտան վաղ շրջանում բացահայտել կրծքագեղձի քաղցկեղը:

 

«Կրծքագեղձի հյուսվածքներում շատ ցինկ կա: Առայժմ հայտնի չէ, թե դա ինչի հետևանքով է: Մեր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ցինկը կարող է նոր կենսացուցիչ դառնալ՝ կրծքագեղձի քաղցկեղն ախտորոշելիս»,- ասել է ուսումնասիրության ղեկավար Ֆիոնա Լարները:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ