Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Ճապոնիայում 13 տարի առաջ սառեցված ձվաբջջից երեխա է ծնվել. 1in.am

Ճապոնիայում 13 տարի առաջ սառեցված ձվաբջջից երեխա է ծնվել. 1in.am

Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն: 2001թ. երբ երեխայի մայրը դեռ դպրոցական էր, բժիշկները նրա մոտ ախտորոշել էին լիմֆոմա հիվանդությունը: Բժիշկներն աղջկան և նրա ծնողներին զգուշացրել էին, որ բուժման կողմնակի բարդություններից մեկն էլ կարող է լինել անպտղությունը: Մինչև բուժումը սկսելը՝ որոշվել էր վերցնել երկու առողջ ձվաբջիջ և սառեցնել դրանք:

 

Բուժումը բարեհաջող է անցել, և աղջիկը կարողացել է վերադառնալ իր սովորական կյանքին, իսկ անցյալ տարի նա ամուսնացել է: Արտամարմնային բեղմնավորման մեթոդով պահպանված ձվաբջիջներից մեկը բեղմնավորվել է «սրվակի» մեջ, որից հետո փոխպատվաստել են մորը: Երեխան լույս աշխարհ է եկել օգոստոսին:

 

Չնայած այն հանգամանքին, որ արհեստական բեղմնավորման բնագավառում գրանցվել է մեծ առաջընթաց, 10 տարուց ավելի սառեցված վիճակում մնացած ձվաբջջից երեխայի լույս աշխարհ գալը Ճապոնիայում հազվադեպ երևույթ է:

 

Պետք է նշել, որ Ճապոնիայում բարձրացել է ամուսնացողների տարիքային շեմը, և այսպես կոչված՝ ծնելիության ծերացման պատճառով ավելի շատ ճապոնուհիներ են երիտասարդ տարիքում սառեցնում իրենց ձվաբջիջները՝ այդպիսով հնարավորություն ունենալով մի քանի տարով և նույնիսկ տասնամյակով զբաղվել իրենց կարիերայով, հոբիով կամ գիտական գործունեությամբ: Այս ամենից հետո նրանք կարող են, առանց անպտղությունից վախենալու, մտածել երեխա ունենալու մասին: Թերահավատ մարդիկ, սակայն կարծում են, որ այս երևույթը կհանգեցնի նրան, որ կանայք, իրենց ապահովագրված զգալով անպտղության վտանգից, ավելի կմեծացնեն «ծնելիության ծերացումը»:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ